Զեյնեփ սուլթան մզկիթ

մզկիթ
(Վերահղված է Զեյնեպ սուլթան մզկիթից)

Զեյնեփ սուլթան մզկիթ (թուրքերեն՝ Zeynep Sultan Camii՝ Զեյնեփ սուլթան ջամի), մզկիթ, որը գտնվում է Ստամբուլում։ Կառուցվել է 1769 թվականին՝ ճարտարապետ Մեհմեդ Թահիր աղայի կողմից։ Մզկիթի պատվիրատուն եղել է Ահմեդ III-ի դուստր Զեյնեփ Ասըմե սուլթանի պատվերով։ Իր ճարտարապետական ոճով և շինարարական շինանյութով հիշեցնում է բյուզանդական եկեղեցի։

Զեյնեփ սուլթան մզկիթ
թուրքերեն՝ Zeynep Sultan Camii
Տեսակմզկիթ
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքՖաթիհ
Հիմնվել է1769
Կառուցման սկիզբ1769
Կառուցման ավարտ1769
Ճյուղ/ավանդույթջումա մզկիթ
Կարգավիճակգործող մզկիթ
ՀիմնադիրԶեյնեփ Ասըմե սուլթան
Անվանված էԶեյնեբ սուլթան
Ճարտարապետություն
ՃարտարապետՄեհմեդ Թահիր աղա
Ոճբյուզանդական ոճ
Մինարեթներ1
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Մզկիթը գտնվում է Ալմեդար պողոտայի վրա՝ Գյուլհանե այգու և Սուրբ Սոֆիայի տաճարի մոտ։

Մզկիթի մոտ կա մեքթեբե (նախնական դպրոց) և օսմանյան մեծ վեզիրներ Ալեմդար Մուստաֆա փաշայի և Զեյնեփ Ասըմե սուլթանի ամուսնու Մելեք Մեհմեդ փաշայի գերեզմանները։

Մզկիթը զարդարում է Աբդուլ Համիդ I սուլթանի տաղավարը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Suraiyah Faroqhi, Subjects of the Sultan: Culture and Daily Life in the Ottoman Empire, I B Tauris, 2005. ISBN 1-85043-760-2
  • John Freely, Blue Guide Istanbul, W. W. Norton & Company, 2000. ISBN 0-393-32014-6

Արտաքին հղումներ խմբագրել