Զբաղվածության ֆունկցիան տնտեսագիտության մեջ

Տնտեսագիտության մեջ զբաղվածության ֆունկցիան տարբերվում է համախառն առաջարկ ֆունկցիայից նրանով, որ այն փաստորեն դրա հակառակ ֆունկցիան է և արտահայտվում է աշխատավարձի միավորներով։ Զբաղվածության ֆունկցիայի նշանակությունն է որոշակի ֆիրմայի, ճյուղի կամ արտադրության ողջ արտադրանքի աշխատավարձի միավորներով չափվող արդյունավետ պահանջարկի մեծությունը կապել զբաղվածության այն մեծության հետ, որի դեպքում այդ արտադրանքի առաջարկի գինը կհավասարվի այդ արտադրանքի արդյունավետ պահանջարկի մեծությանը։ Եթե որևէ ֆիրմայի կամ ճյուղի որևէ արտադրանքի նկատմամբ աշխատավարձի միվորներով չափվող արդյունավետ պահանջարկը՝ Dwr, այդ ֆիրմայում կամ ճյուղում առաջացնում է Nr զբաղվածություն, ապա զբաղվածության ֆունկցիան արտահայտվում է Nr=Fr(Dwr) բանաձևով։ Եթե Dwr-ը ամբողջ արդյունավետ Dw պահանջարկի միանշանակ ֆունկցիան է, ապա զբաղվածության ֆունկցիան արտահայտվում է Nr=Fr(Dw)-ով։ Սա նշանակում է, որ R ճյուղում զբաղված կլինի Nr թվով մարդ, երբ արդյունավետ պահանջարկը հավասար լինի Dw-ին։ Զբաղվածության ֆունկցիան արտահայտում է երևույթները Ջոն Մեյնարդ Քեյնսի կողմից ընտրված միավորներով, առանց ներգրավելու չափման որևէ այլ միավոր։ Այս ֆունկցիան ի տարբերություն առանձին ճյուղի կամ ֆիրմայի հիմնախնդիրների, որոնց դեպքում արտաքին պայմանները ենթադրվում են տրված և անփոփոխ, արդյունաբերության և արտադրության հիմնախնդիրների վերլուծութայն համար ավելի պիտանի է, քան առաջարկի սովորական կորը։ Զբաղվածության ճյուղային ֆուկցիաները կարելի է գումաել և ամբողջ արդյունաբերության արդյունավետ պահանջարկի տվյալ մակարդակին համապատասխանող զբաղվածությյան ֆունկցիան ստացում է առանին ճյուղերի զբաղվածության ֆունկցիաների գումարին հավասար, այսինքն՝ F(Dw)=N=∑N1=∑F1(Dw): Ներկայացնենք զբաղածության էլաստիկության սահմանները։ Առանձին ճյուղերում զբաղվածության էլաստիկությունը արտահայտվում է Eor=(dNr/dDwr)(Dwr/Nr) բանաձևով, որը ցույց է տալիս, թե տվյալ ճյուղում ինչքան կփոփոխվի զբաղվածերի թիվը աշխատավարձի միավորի քանակի փոփոխության դեպքում կծախսվի այս ճյուղի ապրանքները գնելու համար։ Ամբողջ արդյունաբերության զբաղվածության էլաստիկությունը հավասար է՝ eo=(dN/dDw)(Dw/N): Քանի որ դասական տեսությունը ելնում է այն ենթադրությունի, որ իրական աշխատավարձը միշտ հավասար է աշխատանքի սահմանային լարվածությանը և վերջինիս զբաղվածության մեծացման հետ աճում է այնպես, որ այլ հավասար պայմաններում, իրական աշխատավարձի նվազման դեպքում աշխատանքի առաջարկը կնվազի՝ ենթադրելով, որ գործնականորեն անհնար է ավելացնել աշխատավարձի միավորներով արտահայտված ծախսերը։ Եթե դա այդպես լիներ, ապա զբաղվածության էլաստիկություն հասկացությունն ընդհանրապես կիրառման բնագավառ չէր ունենա։ Բացի այդ, այդ դեպքում անհնար կլիներ դրամական ծախսերի մեծացման ճանապարհով ավելացնել զբաղվածությունը, քանի որ դրամական աշխատավարձը կաճեր ավելացող դրամական ծախսերի գումարին համամասնորեն և չէր կարող լինել աշխատավարձի միավորներով արտահայտված ծախսերի ոչ մի ավելացում և հետևաբար զբաղվածության ոչ մի ավելացում։ Բայց, եթե դասական տեսության ենթադրություը ճշմարտանման չէ, ապա հնարավոր կլինի զբաղվածությունը մեծացնել դրամական ծախսերի ավելացման ճանապարհով, մինչև որ իրական աշխատավարձը հավասարվի աշխատանքի սահմանային լարվածությանը, իսկ այդ կետում առկա կլինի լրիվ զբաղվածություն։ e՛pr Քանի որ Or * Pwr = Dwr, ապա կունենանք. e'pr + eor = 1 Սա նշանակում է, որ գների և արտադրության էլաստիկությունների գումարը հավասար է 1-ի։ Այս օրենքին համապատասխան, արդյունավետ պահանջարկը սպառվում է, ազդելով մի կողմից արտադրության ծավալի, մյուս կողմից՝ գների վրա։ Այժմ աշխատավարձի միավորներով գնահատականի փոխարեն անցնենք դրամական գնահատականների։ Եթե միավոր աշխատանքի դրամական աշխատավարձը նշանակենք W-ով, իսկ p-ով՝ ընդհանրապես միավոր արտադրանքի փողով արտահայտված սպասվող գինը, ապա փողով չափվող արդյունավետ պահանջարկի փոփոխություններին ի պատասխան դրամական գների էլաստիկությունը կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ. ep=(Ddp)/(pdD) և ew=(Ddw)/(WdD)-ով՝ դրամական աշխատավարձի էլաստիկությունը դրամով արտահայտված արդյունավետ պահանջարկի փոփոխություններին ի պատասխան։ Այս դեպքում հեշտ է ցույց տալ, որ ep=1-en(1-ew): Եթե արդյունավետ պահանջարկը բավաար չէ, ապա առաջանում է ոչ լրիվ զբաղվածություն, այն առումով, որ կան գործազուրկներ, ովքեր համաձայն են աշխատել ավելի ցածր աշխատավարձով։ Արդյունավետ պահանջարկի աճի հետ աճում է նաև զբաղվածությունը, գոյություն ունեցող իրական աշխատավարձի պահպանման կամ նվազման դեպքում, քանի դեռ չի հասել մի կետի, որտեղ արդեն չի լինի աշխատուժի ավելցուկ, որը կարելի է օգտագործել այդ պահին հաստատված իրական աշխատավարձի մակարդակի հիմքում։ Այլ խոսքով, արդեն հնարավոր չի լինի մարդկանց լրացուցիչ թվաքանակ ստանալ, եթե միայն դրամական աշխատավարձը չի սկսի աճել գներից արագ։ Այս եզրահանգման նշանակությունը սահմանափակվում է գործնականով, որոնք պետք է հիշել իրական կյանքում այն կիրառելւ փորձ անելիս։

  • Որոշակի ժամանակ գների աճը կարող է ձեռնարկատերերին մոլորեցնել և մղել նրանց ավլացնելու զբաղվածությունը այն մակարդակց վեր, որի դեպքում արտադրանքի միավորով չափվող նրան անհատական շահույթը դառնում է առավելագույնը։
  • Շահույթային մասը, որ ձեռնարկատերը ստիպված է տալ ռանտյեին կհանգեցնի ի շահ ձեռնարկատիրոջ և ի վնաս ռանտյեի շահույթի վերաբշխման, իսկ սա կարող է ազդել սպառման նկատմամբ հակվածության վրա։

Արտաքին հղումներ խմբագրել

http://economicus.com Արխիվացված 2020-08-07 Wayback Machine