Մեթյու Բրետ Կարդոնա (անգլ.՝ Matthew Brett Cardona, ծնվ.՝ մայիսի 14, 1985), առավել հայտնի Զաք Ռայդեր (Zack Ryder) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։

Զաք Ռայդեր
Zack Ryder
Ռայդերը 2012 թվականին (Մյունխեն, Գերմանիա)
Իրական անունՄեթյու Բրետ Կարդոնա
Matthew Brett Cardona
Ռինգային անուն(ներ)Բրետ Մեթյուզ
Բրետ Մեյջոր
Բրետ Մեյջորս
Զաք Ռայդեր[1][2]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ102 կգ
Հայտարարվող հասակ1,88 մ
Ծննդյան թվականմայիսի 14, 1985 (35 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մերիք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լոնգ Բիչ, Նյու Յորք, ԱՄՆ
ՄարզիչՄայքի Ուիփրեք[1]
Դեբյուտ2004

Առավել հայտնի է անկախ մրցասպարեզներում, ինչպես նաև սկզբնապես «WWE»-ում Քուրտ Հոքինզի հետ ունեցած թիմային ելույթներով՝ մեկ անգամ ճանաչվելով WWE թիմային չեմպիոն։ 2009 թվականի թիմի լուծարումից հետո, առավել քիչ է հայտնվել հեռուստատեսությունում։ 2011 թ.-ին սոցիալական ցանցերի ինտենսիվ օգտագործման և սատարողների ստվար բանակ ձեռք բերելուց հետո, կարողացել է բարձրացնել կարգավիճակը «WWE»-ի հիմնական կազմում և նվաճել WWE Միացյալ Նահանգների չեմպիոնական տիտղոսը։

Ռայդերի թողարկած առաջին՝ «Hoeski» սինգլը տեղ է գտել iTunes աուդիոբազայի 2013 թվականի փետրվարյան ցանկի 92-րդ հորիզոնականում։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել