Զաքարիա Կապրուշյան
Զաքարիա Հովսեփի Կապրուշյան (օգոստոսի 18, 1794[1][2], Հայաքաղաք, Կլուժ, Ռումինիա[2] - ապրիլի 27, 1870[3][2], Հայաքաղաք, Կլուժ[1][2]), հունգարահայ գրող, բառարանագիր, մանկավարժ, հասարակական գործիչ։ Սովորել է Կլուժի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։
Զաքարիա Կապրուշյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1794[1][2] |
Ծննդավայր | Հայաքաղաք, Կլուժ, Ռումինիա[2] |
Վախճանվել է | ապրիլի 27, 1870[3][2] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Հայաքաղաք, Կլուժ[1][2] |
Մասնագիտություն | գրող, բառարանագիր, ուսուցիչ և հասարակական գործիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հունգարիայի թագավորություն |
Կրթություն | Բաբեշ-Բոլյաի համալսարան[2] |
Ուշագրավ աշխատանքներ | «Կատարեալ է, ոտանաւոր գիրք շարաղրեալ ի Զաքարիա Կապրուշեան, ողբալ զհայաքաղաքն, որ է ի գաւառս Դրանսիլվանիայոյ» (1840) «Վասն շահապետութեան այնոցիկ, որք տրտմեալք են սրտիւք» (1839) «Վարք էմանուէլ Լորէնզօի» (1855-1857) «Գիր որ կոչի աստուածային նախախնամութիւն» (1852-1954) «Գանգատ» պարսավագիր |
Զաքարիա Կապրուշյան Վիքիդարանում |
Ստեղծագործություն
խմբագրելԿապրուշյանի աշխատությունները, որ անտիպ են և ամփոփված են 32 հատորում, պահվում են Գեռլա քաղաքի պատմական թանգարանում։ «Կատարեալ է, ոտանաւոր գիրք շարաղրեալ ի Զաքարիա Կապրուշեան, ողբալ զհայաքաղաքն, որ է ի գաւառս Դրանսիլվանիայոյ» (1840) պատմական պոեմում Կապրուշյանը ողբում է Գեռլայի հայերին սպառնացող ձուլման վտանգը։ Ուշագրավ են «Վասն շահապետութեան այնոցիկ, որք տրտմեալք են սրտիւք» (1839) երգիծական բանաստեղծությունների Ժողովածուն, «Վարք էմանուէլ Լորէնզօի» (1855-1857) և «Գիր որ կոչի աստուածային նախախնամութիւն» (1852-1954) վեպերը, «Գանգատ» պարսավագիրը, որտեղ շոշափվում են սոցիալական հարցեր։
1834 թվականին հրատարակել է հայերեն և հունգարերեն այբբենարան՝ Տրանսիլվանիայի հայկական դպրոցների համար։ Արժեքավոր է «Նոր բառագիրք հայ-լաաին և մաճառ լեգուաց» բառարանը։ Գրել է նաև հայերեն և հունգարերեն պիեսներ, բեմադրել Գեռլայի հայկական դպրոցներում։ Մի շարք երգերի խոսքի և երաժշտության հեղինակ է։
42 տարի զբաղվել է մանկավարժությամբ, կրթել հայ երեխաների, արժանացել է արքունական «Արժանյաց խաչ» ոսկե շքանշանի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 PIM authority
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաքարիա Կապրուշյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 267)։ |