Զաքարիա Գևորգյան

մանկավարժ, հրատարակիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զաքարիա Հակոբի Գևորգյան (1841, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1910, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), մանկավարժ, հրատարակիչ։

Զաքարիա Գևորգյան
Ծնվել է1841
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1910
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունմանկավարժ և հրատարակիչ
ԱշխատավայրՄարիամյան օրիորդաց դպրոց և Գայանյան օրիորդաց դպրոց

Կենսագրություն խմբագրել

1867 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը։

1868–1878 թվականներին դասավանդել է Թիֆլիսի Մարիամյան օրիորդաց դպրոցում։

1869–1895 թվականներին համալսարանի ընկերների հետ հիմ­նադրել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցը, որտեղ դասավանդել է, եղել է նաև տեսուչ (ընդմիջում­ներով)։

1874 թվականին Երևանում բացել է գրավաճառանոց, տպարան, որտեղ տպագրվել են պաշտոնոնական և ոչ պաշտոնական գրություններ, հայտարարություններ, ինչպես նաև հայ գրողների գործեր՝ Էմին Տեր-Գրիգորյանի «Թռչնիկ» (1876 թվականին) բանաստեղծությունների ժողովածուները, Ա. Գուլամիրյանի «Սենեքերիմ թագաւոր հայոց Վասպուրականի» (1878) ուղեգրությունը, Խաչատուր Տեր-Խաչատրյանի «Քնար։ Ժողովրդական երգեր»-ը (1880)։

1880 թվականից տպարանը կոչվել է «Զաքարիա Գևորգյան և ընկերներ»։

Մանկավարժական ձեռնարկների և աշխատությունների հեղինակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։