Զարուհի Տեր-Ղազարյան

երաժշտագետ

Զարուհի (Զարա) Հայկի Տեր-Ղազարյան (ապրիլի 17, 1951(1951-04-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու (1984), Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1985 թվականից, վարչության անդամ՝ 1998 թվականից)։

Զարուհի Տեր-Ղազարյան
Ծնվել էապրիլի 17, 1951(1951-04-17) (73 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Զարուհի Տեր-Ղազարյանը ծնվել է 1951 թվականի ապրիլի 17-ին Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժինը (Մ. Հարությունյանի դասարան)։

1973-1975 թվականներին դասավանդել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 1975-1985 թվականներին՝ Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում (երաժշտության պատմություն), 1975 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում (1994 թվականից՝ պրոֆեսոր)։

Հեղինակել է երաժշտագիտական հոդվածներ։ Մասնակցել է մի շարք փառատոների (Երևան, Թբիլիսի, Կիև, Ժնև), ներկայացրել հայկական ժամանակակից երաժշտությունը։ Կազմել և խմբագրել է Տ. Հայրապետյանի «Իմ հուշերի մեղեդիները» (ռուսերեն, 2005) գիրքը։

Զարուհի Տեր-Ղազարյանը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ին Ժնևում։

Մատենագիտություն խմբագրել

  • Ճանապարհ դեպի Պառնաս (համահեղ.), Երևան, 1991։
  • Արևմտաեվրոպական երաժշտության պատմություն։ Հին աշխարհից մինչև ԺԹ դար, Երևան, 2014[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։