Զարնի-Պարնի, միջնադարյան քարայրաամրոցային համալիր[1], կառուցվել է 10-12-րդ դարերում։ Գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում[2]։ Անունը կապում են Զարեհ իշխանի անվան հետ։ Բավական խորն է, առջևից շարված է հաստ պատ։ Ներսում ջուր կա։ Այստեղ են ապաստանել բերդի շրջակա գյուղերի բնակիչները վտանգի ժամանակ։ Այստեղ են պահվել Հաղպատի մատենադարանի ձեռագրերի մեծ մասը[3]։

Զարնի-Պարնի
Նկարագրություն
ՏեսակՄիջնադարյան քարայրաամրոցային համալիր
ՏեղագրությունՀաղպատ (գյուղ)
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՊատվիրողՌուբեն Մեսրոբյան
Ընթացիկ
սեփականատեր
Ռուբեն Մեսրոբյան

2016-2019 թվականներին Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ այս միջնադարյան քարայրաամրոցային համալիրը վերականգնվել է և նոր շունչ ստացել[4]։

Պատմություն խմբագրել

11-12-րդ դարերում այստեղ ճգնել է հայ մատենագիր Հովհաննես Իմաստասերը։ Այս ամրոցը ապահով վայր է եղել Հաղպատավանքի գրքերի համար, որոնք այստեղ թաքցնելով հնարավոր է եղել փրկել ոչնչացումից։ Զարնի-Պարնի հուշարձանը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» և «Ծակ էր» քարանձավներից[5]։

Նկարագրություն խմբագրել

Զարնի-Պարնի քարանձավային համալիրում կարելի է գտնել խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր։ Գործում է նաև թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ[6]։ Բերդի ներսում հնձանի առկայությունը վկայում է, որ այստեղ մարդիկ ապրել ու գինեգործությամբ են զբաղվել։ Հնագույն այս զբաղմունքը վերաիմաստավորելու նպատակով Ռուբեն Մեսրոբյանը տարածքում խաղողի այգիներ է հիմնել։ Իսկ լանջերից գտնված քարերով, որոնք ենթադրաբար մատուռի մնացորդներ են եղել, փոքրիկ աղոթատեղի են կառուցել։ Այստեղ կարելի է նստել, հանգստանալ, լսել բնության ձայները։ Քարանձավի ներսում՝ ջրավազանների մեջ, հավաքվում են կաթացող ջրերը, որոնք փորձաքննության արդյունքում ճանաչվել են պիտանի խմելու համար[4]։ Հաղպատի բնակիչները պատմում են, որ այն որպես բուժիչ ջուր է հայտնի։ Այցելուների համար դրված են հատուկ բաժակներ, որպեսզի ցանկացողները կարողանան խմել[7]։

Քարանձավի ներսում Լոռվա կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ իրերն են՝ արոր, լուծ, զնդան կամ երկանք, կժեր, տաշտեր ու տնտեսության մեջ օգտագործված զանազան առարկաներ, թրեր։ Ռուբեն Մեսրոբյանն այստեղ է տեղափոխել հին իրերի իր անձնական հավաքածուն, որը տարիների ընթացքում համալրել է բացառապես տեղի կենցաղավարության նմուշներով։ Հավաքածուին ծանոթ հնագետներն ու պատմաբանները փաստել են, որ այստեղ գտնվող իրերից շատերը հազվագյուտ են իրենց հնությամբ։ Բացօթյա պատշգամբ-դիտակետում նույնպես կրակարան ու նստատեղեր կան, որտեղ կարելի է նստել, վայելել բնությունն ու գիշերել կրակի շուրջ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վերականգնվել է միջնադարյան քարայրա-ամրոցային համալիր Զարնի-Պարնին։».
  2. «Զարնի Պարնի քարայր-ամրոցային համալիրն այցելուների համար բաց կլինի ապրիլի...». A1Plus. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 281 — 992 էջ։
  4. 4,0 4,1 Media, People. «Լոռու մարզի Զարնի-Պարնի քարանձավային համալիրը վերականգնվել է». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  5. «Զարնի-Պարնի հուշարձանը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» և «Ծակ էր» քարանձավներից։».
  6. Armeniaon.com. «Զարնի-Պարնի. նոր շունչ միջնադարյան քարայր-ամրոցին | Armeniaon.com». Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  7. «Զարնի-Պարնի՝ ժամանցի նոր գոտի Հաղպատում». Banks.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  8. «Հայաստանի Կառավարություն». www.gov.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել