Զարկումներ, պարբերաբար փոխվող ամպլիտուդով տատանումներ, որոնք ստացվում են մոտ հաճախություններով երկու ներդաշնակ տատանումների վերադրումից։ Զարկումների առաջացման պատճառն այն է, որ երկու տատանումների փուլերի տարբերությունն այնպես է փոփոխվում, որ ժամանակի որևէ պահին տատանումները լինում են նույն փուլում, որոշ ժամանակ անց՝ հակառակ փուլերում, այնուհետև՝ նորից նույն փուլում են։ Տարբեր ամպլիտուդների ( և ) և ներդաշնակ տատանումների վերադրումից ստացվող տատանման (արդեն ոչ ներդաշնակ) ինտենսիվությունը () ժամանակի ընթացքում դանդաղ փոփոխվում է նվազագույն արժեքից մինչև առավելագույնը՝ ։ Վերադրվող տատանումների ֆիզիկական բնույթից կախված՝ զարկերը լինում են մեխանիկական, ձայնային, էլեկտրական կամ էլեկտրամագնիսական։ Լուսային տիրույթի էլեկտրամագնիսական երկու տատանումների վերադրումը հանգեցնում է լուսային բծի պարբերական աղոտացման և պայծառացման։ Մարդկանց դեռևս վաղուց հայտնի են եղել ձայնային զարկերը՝ ղողանջ անունով։ Այն լավ է նկատվում տարբեր հաճախականությունների (զանգվածների) զանգերի միաժամանակյա ճոճման դեպքում։ Մեխանիկական զարկերը կարելի է դիտել զուգահեռ պարաններից կախված տարբեր սեփական հաճախականությունների 2 ճոճանակների վրա։ Տեխնիկայում շատ է տարածված զարկերիի միջոցով տատանումների որևէ աղբյուրի անհայտ հաճախականության չափման մեթոդը։ Զրոյական զարկերի (վերադրվող տատանումների հաճախականությունները հավասարվում են, և զարկերի հաճախականությունը դառնում է 0) երևույթն օգտագործվում է երաժշտական գործիքների լարքի համար։

Երկու ներդաշնակ տատանումների վերադրում

Գրականություն խմբագրել

  • Ռ․ Ղազարյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 669