Զարեհ Գալֆայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զարեհ Համբարձումի Գալֆայան (փետրվարի 6, 1887 կամ 1887[1], Կոստանդնուպոլիս[1] - նոյեմբերի 17, 1939 կամ 1939[1], Փարիզ, Ֆրանսիա[1]), հայ նկարիչ։
Զարեհ Գալֆայան արմտ. հայ.՝ Զարեհ Գալֆաեան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1887 կամ 1887[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 17, 1939 կամ 1939[1] |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ և նկարչության ուսուցիչ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի գեղարվեստների վարժարանում, որն ավարտելուց հետո պաշտոնավարել է Կենտրոնական վարժարանում՝ որպես նկարչության ուսուցիչ։ Նրա նկարները առաջին անգամ ցուցադրվել են Կ. Պոլսում. ուշադրություն են գրավել հատկապես «Դոլմա Բահջեն երեկոյան», «Մշուշապատ առավոտը Թոփխանեում», «Ռումելի Հիսարի վերջալույսը» և այլն։ 1922 թվականին մեկնել է Փարիզ, սովորել նկարչական դպրոցում, նոր նկարներ ստեղծել, որոնք ցուցադրվել են զանազան առիթներով։ Եղել է «Հայ ազատ նկարիչների միության» քարտուղարը։ Կյանքի վերջին տարիներին գերազանցապես զբաղվել է մանրանկարչությամբ[2]։
Գալֆայանի «Ինքնադիմանկար» և «Տրեպորի տեսարան» կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։
Գրականություն
խմբագրել- Kurkman, Garo (2004). Armenian painters in the Ottoman empire 1600-1923. İstanbul: Matüsalem Publications. ISBN 9789759201555.
- Awetisian, Ōnnik (1960). Peintres et sculpteurs arméniens, du 19eme siècle à nos jours (in French). Amis de la culture arménienne. p. 285.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 221.
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 661)։ |