Բացել գլխավոր ցանկը

Շավարշ Ա Երվանդունի նաև Քսերքսես (հին հուն․՝ Ξέρξης, պարս․՝ خشایارشا ارمنستان), հայկական Ծոփքի և Կոմմագենեի թագավորության թվով հինգերորդ թագավորը՝ Երվանդունիների արքայատոհմից: Կառավարել է մ.թ.ա. 228-212 թվականներին: Փոխարինել է հորը՝ Արշամ Երվանդունուն:

Շավարշ (Քսերքսես) Երվանդունի
Ծոփքի թագավոր
Xerxes of Armenia.jpg
Իշխանությունմ.թ.ա. 228 - մ.թ.ա. 212 (մ.թ.ա. 220 - մ.թ.ա. 201[1])
Թագադրումմ. թ. ա. 228 (մ.թ.ա. 220[2])
Ծնվել է՝մ.թ.ա. 3-րդ դար
ԾննդավայրԾոփքի թագավորություն
Մահացել է՝մ. թ. ա. 212 (մ.թ.ա. 201[3])
Վախճանի վայրԾոփքի թագավորություն
Ազգությունհայ
ՆախորդԱրշամ Երվանդունի
ՀաջորդողԱբդիսարես
ԱմուսինԱնտիոքիս
Թագավորական ՏունԵրվանդունիների կրտսեր ճյուղ
ՏոհմԵրվանդունիներ
գերիշխան
ՀայրԱրշամ Երվանդունի
ԵրեխաներԱբդիսարես

ԿենսագրությունԽմբագրել

Քսերքսեսը կամ Շավարշը ծնվել և ապրել է մ.թ.ա. 3–րդ դարում: Մ.թ.ա. 228 թվականին փոխարինելով հորը՝ Արշամին, բազմել է Ծոփքի հայոց թագավորության գահին[4]:

Շավարշը Ծոփքի առաջին թագավորն էր, որ հրաժարվեց հարկեր մուծել Սելևկյան գանձանակում: Ի պատասխան սրա՝ Սելևկյան կայսրության ղեկավար Անտիոքոս III-ը պաշարեց Ծոփք-Կոմմագենեի թագավորության մայրաքաղաքը՝ Արշամշատը:

Որպես բանակցությունների արդյունք՝ Շավարշը կնության է առնում Անտիոքոսի քրոջը՝ Անտիոքիսին, ներվում է պարտքը, իսկ Շավարշը իր հերթին ընդունում է Սելևկյանների կայսրությունը[5]:

Սակայն որոշ ժամանակ անց Անտիոքիսը սպանում է ամուսնուն՝ Քսերքսեսին և Ծոփքի թագավորությունը հանձնում եղբորը[6]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 181
  2. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 181
  3. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 181
  4. А. Е Тер-Саркисянц. История и культура армянского народа: с древнейших времен до начала ХIХ в. — Восточная литература РАН, 2005. — С. 685. — 62 с. — ISBN 5020184454, 9785020184459.
  5. Очерки истории СССР: Первобытно-общ инный строй и древнейшие государства на территории ССС / Евгений Михайлович Жуков. — Изд-во Академии наук СССР, 1956. — Т. 2. — С. 422-424. — 615 с.
  6. Дэвид Лэнг. «Армяне — народ-созидатель». — Центрполиграф, 2004. — С. 142-152. — 346 с. — ISBN 5-9524-0954-7.