Զատկի գառ, Հին Կտակարանում Զատկի տոնին զոհաբերվող կենդանի։

Հին Կտակարանի Զատիկը խմբագրել

Որպես Զատկի գառ ընտրել են մեկ տարեկան «անարատ» գառ կամ այծ[1][2]։ Զատկի ընթրիքի համար օգտագործել են արական սեռի կենդանիներ, որոնց «զոհաբերել են առաջին ամսվա 14-րդ օրվա ավարտին (ավիվա)։ Զոհաբերված գառան արյամբ օծում էին տան դռների բարավորներն ու լայնադիր գերանները, որտեղ տեղի էր ունենում հացկերույթը[3]։ Ի սկզբնե սպանդը տեղի էր ունենում տանը[2], բայց Երուսաղեմի տաճարի կառուցումից հետո սպանդը արդեն տեղի էր ունենում դրա դիմաց, այսպիսով դռների շրջանակներին այլևս չէին քսում զոհաբերական արյունը։ «այժմ դրանով ցողում էին զոհասեղանը»[4].

Կենդանուն պատրաստում էին «ամբողջությամբ, առանց ոսկորների մասնատման, բաց կրակի վրա և մինչև լուսաբաց այն ուտում էին «շտապողականությամբ» (Ելք 12:11) առանց մնացորդների, թարմ հացով և դառը դեղաբույսերով։ Զատկի գառը կարելի էր ճաշակել միայն ընտանիքի հետ՝ պարտադիր հրավիրելով միայնակ և առանց ընտանիքի մարդկանց»[2]։

Երեկոյան ընթրիքին մասնակցում են «ընտանիքի բոլոր անդամները, ինչպես նաև ծառաները, ստրուկները, հարևանները, անծանոթներն ու ճանապարհորդները։ Ընդ որում, նրանք պետք է հագնվեին ճանապարհային հագուստով, ամրացրած լինեն գոտիներով կամ որևէ այլ բանով»։ Այլազգի մարդիկ չէին կարող մասնակցել այս հացկերույթին՝ չանցնելով թլպատում։ Թլպատության ընդունումը նրանց թույլ է տվել «մասնակցել հավասարապես բոլորի հետ»։ Զատկի ընթրիքի համտեսումը հանդես է եկել որպես «Հին Կտակարանի ողջ պատմության գլխավոր իրադարձության վկայություն»՝ Եգիպտոսից հրեաների ելքի մասին։ Զատկի գառի մնացորդներն անհրաժեշտ էր այրել մինչև արևածագը[2]։

Հիսուս Քրիստոսը «ավետարանիչների վկայությամբ, մի քանի անգամ իր աշակերտների հետ» Զատկի գառ է ճաշակել, այդ թվում` Խորհրդավոր ընթրիքի ժամանակ[2]։

Զատկի գառը քրիստոնեության մեջ խմբագրել

«Սուրբ հայրերի միահամուռ դատաստանով … Զատկի գառան կերպարով Հին Կտակարանի մարգարեները տեսան ապագա տառապյալ Փրկչին»։ Այլ կերպ ասած՝ Զատկի գառը Հիսուս Քրիստոսի զոհաբերության նախատիպն է։

Զատկի գառը հուդայականության մեջ խմբագրել

Հուդայականության Զատկի գառան զոհաբերության ծեսը դադարել է այն բանից հետո, երբ Երուսաղեմի տաճարը հռոմեացիների կողմից 70 թվականին ոչնչացվել է։ «Հուդայականության Զատկի կատարման ժամանակակից ծիսակարգում … առկա են ելքի մասին ընթերցումներ, աղոթքներ և պատմվածքներ այդ իրադարձության մասին, իսկ ընթրիքի ժամանակ Զատկի գառան հիշատակին կարգադրված է ուտել մի փոքր կտոր խորոված միս»[2]։

Զատկի գառ բերելը և զոհաբերելը շարունակում է գործել Իսրայելում սամարացիների մի փոքր (մոտ 1000 մարդ) աղանդում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կաղապար:Библия
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Гриц, И. Я. Агнец пасхальный // Православная энциклопедия, т. 1, с. 257—258.
  3. Ветхозаветное богослужение // Православная энциклопедия, т. 8, с. 59-66.
  4. «Песах» (ռուսերեն). Электронная еврейская энциклопедия. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)