Զատիկ (անձնանուն)

անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զատիկ (այլ կիրառումներ)

Զատիկ, հայկական արական և իգական անուն։ Առաջացել է հայերեն զատիկ՝ «հարության տոն» բառից։ Համազոր անուններ են հայերեն Հարությունը, Տոնականը, հունարեն Անաստասը, ֆրանսերեն Պասկալը, թուրքերեն Բայրամը։ Սկսել է գործածվել է 15-րդ դարից։ Այս անձնանունից է առաջացել Զատիկյան ազգանունը[1]։

Զատիկ
Զատիկ
Տեսականձնանուն
Սեռարական, իգական
Նշանակությունհարության տոն
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններՀարություն, Տոնական, Անաստաս, Պասկալ, Բայրամ
Կապված հոդվածներ«Զատիկ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Զատիկ ոմն, հայր Լեհահայոց իշխան Գրիգորի։ Գրիգորը մահացել է 1565 թվականին[2]։
  • Զատիկ ոմն, Լեմբերգցի, հիշատակված է 1572 թվականին[3]։
  • Զատիկ ոմն, գրիչ, ով 1617 թվականին ընդօրինակել է Գրիգոր Նազիանզացու Աստվածաբանությունը[4]։
  • Զատիկ, որպես իգական անուն հիշատակված է անթվական մի հիշատակարանում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 169 — 682 էջ։
  2. Ալիշան, Կամենից 36
  3. Տաշեան, Ցուց․ 908
  4. Ձեռագիր Կարին, էջ 6
  5. Ձեռագիր Վասպուրական 242