Զավեն Մելքոնյան

ճարտարագետ-մեխանիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Զավեն Արսենի Մելքոնյան (հուլիսի 25, 1912(1912-07-25), Կոշավանք - փետրվարի 6, 1985(1985-02-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1969)։

Զավեն Մելքոնյան
Ծնվել էհուլիսի 25, 1912(1912-07-25)
Կոշավանք
Մահացել էփետրվարի 6, 1985(1985-02-06) (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
Ալմա մատերՄոսկվայի գյուղատնտական մեքենայացման և էլեկտրաֆիկացման ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Զավեն Մելքոնյանը ծնվել է 1912 թվականի հուլիսի 25-ին Կոշավանք գյուղում։

1942 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական մեքենայացման և էլեկտրաֆիկացման ինստիտուտը։ 1949-1983 թվականներին եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեքենաների նորոգման ամբիոնի վարիչ։ 1951-1957 թվականներին և 1965-1970 թվականներին միաժամանակ եղել է մեքենայացման ֆակուլտետի դեկան։ Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսության մեքենաների նորոգման հարցերին։

Մահացել է 1985 թվականի թվականի փետրվարի 6-ին Երևանում[1]։

Աշխատություններ խմբագրել

  • Մեքենաների տեխնիկական սպասարկման պունկտերը և նորոգման արհեստանոցները կոլտնտեսություններում և սովխոզներում, Երևան, 1959։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։