Զանգվածային սպանություն Վիննենդենում
Զանգվածային սպանություն Վիննենդենում, 2009 թվականի մարտի 11-ին Վիննենդեն քաղաքի Ալբերտվիլ-Ռեալշուլ ուսումնարանում, այնուհետև հարևան Գերմանիայի Վենդլինգեն քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները[1][2], որոնց հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում նաև հրաձիգը՝ 17-ամյա Թիմ Կրեչմերը (գերմ.՝ Tim Kretschmer), որը դպրոցի նախկին շրջանավարտ էր[1]։ 11 մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել։
Զանգվածային սպանություն Վիննենդենում | |
---|---|
Սպանության ձև | Հրաձգություն կրթական հաստատությունում |
Երկիր | Գերմանիա |
Կոորդինատներ | |
Ամսաթիվ | մարտի 11, 2009 |
Սպանվածներ | 16 մարդ |
Վիրավորներ | 11 |
Զենք՝ | Beretta 92? |
Զանգվածային սպանություն Վիննենդենում | |
---|---|
Սպանության ձև | Հրաձգություն կրթական հաստատությունում |
Երկիր | Գերմանիա |
Կոորդինատներ | |
Ամսաթիվ | մարտի 11, 2009 |
Սպանվածներ | 16 մարդ |
Վիրավորներ | 11 |
Զենք՝ | Beretta 92? |
Թիմ Կրեչմեր
խմբագրելԹիմ Կրեչմեր (գերմ.՝ Tim Kretschmer), 17-ամյա դեռահաս, որը արյունալի սպանդ էր կազմակերպել իր նախկին ուսումնարանում, իսկ հետո, 2009 թվականի մարտի 11-ին, Վիննենդեն և Վենդլինգեն (Գերմանիա) քաղաքների փողոցներում և դրանից հետո՝ գտնվելով ոստիկանության շրջափակման մեջ, ինքնասպան է եղել։
Թիմը ծնվել է 1991 թվականի հուլիսի 26-ին՝ գերմանական Վիննենդեն քաղաքում։ Փոքր տարիքից աչքի է ընկել ագրեսիվությամբ։ Յոթ տարեկանում Կրեչմերը գնացել է տեղական դպրոց։ 16 տարեկանում նա գնացել է իրական ուսումնարան, որտեղ կրթություն է ստացել կոմերցիոն կարիերայի համար։ Դպրոցում «սպիտակ ագռավ» էր, հասակակիցները հաճախ քծնում էին նրան։ Սակայն, դպրոցում, այնուամենայնիվ, նա ուներ մի քանի ընկերներ, որոնց հետ նա դպրոցից հետո սիրում էր խաղալ պոկեր՝ Վիննենդենի «Թունիքս» սրճարանում։ Նրա փոքրաթիվ ընկերները նրան նկարագրում են որպես լուռ, հանգիստ և ամաչկոտ ուսանող, սակայն, եթե նա վիրավորվեր, նա բռնկվում էր ինչպես լուցկի և զայրույթի մեջ ընկնում ցանկացած առիթով։ Թիմը տարվել է սեղանի թենիսով և մտադիր էր դառնալ պրոֆեսիոնալ խաղացող։ Մարզիչ Հարվաթ Հեբիջենեկը, որը Կրեչմերին մարզել է 2000-2005 թվականներին, նրան նկարագրում է որպես «մի քիչ փչացած», քանի որ, եթե թիմն ինչ-որ մեկին պարտվում էր, նա հիստերիայի մեջ էր ընկնում, որը կարող էր տևել նաև մի քանի ժամ։ Կրեչմերը շատ բարձր կարծիք ուներ իր մասին և բացահայտ նսեմացնում էր թիմակիցներին։ Թիմ Կրեչմերը նաև սիրում էր դաժան խաղեր և զենքեր։ Նա Postal 2, Doom 3, Fall-Flye, GTA IV, Quake 4 խաղերի երկրպագուն էր։ Հայտնի է նաև, որ Կրեչմերը հաճախ է վարժվել հայրական ատրճանակի կրակոցների ժամանակ նկուղում և իր տան ետնամասում։ Հաղորդվում էր, որ Կրեչմերն այցելել է հոգեբույժի, ում պատմել է իր աճող չարամտության և ինքնասպանության մասին մտքերի մասին։ 2008 թվականին հոգեբույժը Կրեչմերի ծնողներին խորհուրդ է տվել որդուն հիվանդանոց տեղափոխել վերականգնողական կուրս անցնելու համար, սակայն նրանք մերժել են այդ առաջարկը։
Ուսումնարանում
խմբագրել2009 թվականի մարտի 11-ին, տեղական ժամանակով առավոտյան ժամը 9:15-ի սահմաններում, Կրեչմերը վերցրել է հոր ատրճանակը և նրա մոտ եղած մեծ քանակությամբ փամփուշտներ և լքել է իր տունը՝ կրելով զինվորական կոշիկներ և սև գույնի հագուստ։ Հանցագործը տեղական ժամանակով ժամը 9:30-ի սահմաններում կրակ է բացել Բերետի 9-մետրանոց ատրճանակից՝ Ալբերթվիլ Ռեալշուլում (գերմ.՝ Albertville-Realschule)[3]։ Վկաները հայտնում են, որ հանցագործը սկսել է կրակել առաջին հարկում, այն լսարանում, որտեղ ընթանում էր քիմիայի դասը[4]՝ կաբինետից անցնելով աշխատասենյակ[5]։ Հանցագործը կրակել է ավագ դպրոցի 9 աշակերտների և երիտասարդ ուսուցչուհու վրա։ Յոթ աշակերտներ սպանվել են տեղում (6 աղջիկ և 1 պատանի), երկուսը հոսպիտալացվել են ծանր վիճակում, սակայն շուտով մահացել են ստացած վնասվածքներից։
Ժամը 9։33-ին տեղի ոստիկանությունը ահազանգ է ստացել և հանցագործության վայր է ուղարկել հատուկ նշանակության ջոկատի երկու խումբ և մի քանի ոստիկանական մեքենա։ Երեք րոպե անց, լսելով ոստիկանության մոտենալը, Թիմը լքել է ուսումնարանը՝ ճանապարհին գնդակահարելով դպրոցի մոտ գտնվող ևս երկու ուսուցչուհիների և հոգեբուժական կենտրոնի աշխատակցի։
Իրադարձությունների հետագա զարգացում
խմբագրելԺամը 10-ի սահմաններում, պատանդ վերցնելով պատահական վարորդ Իգոր Վոլֆին, Թիմը մահվան սպառնալիքով ստիպել է նրան մոտ հարյուր կիլոմետր իրեն տանել Վենդլինգենի ուղղությամբ։ Ժամը 12-ի սահմաններում ոստիկանության հսկիչ-անցագրային կետի դիմաց արտակարգ արգելակման հետևանքով վարորդը կարողացել է փախչել, մինչդեռ Կրեչմերը նույնպես կարողացել է վերջին պահին դուրս նետվել մեքենայից և թաքնվել։
Ժամը 12:15-ին Կրեչմերը մոտեցել է քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող ավտոսրահներից մեկին։ Թիմը մտել է շենք և փորձել տիրանալ ավտոմեքենայի, բայց Կրեչմերի անհաջող փորձից հետո ցասման նոպայի մեջ 13 կրակոց է արձակել՝ սպանելով նրանց մեկ գնորդին և ավտոսրահի աշխատակցին։ Երբ նա լիցքավորել է ատրճանակը, մնացած բոլորը հեռացել են ավտոսրահի շենքից։ Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները հանցագործին հայտնաբերել են կայանատեղիում, որտեղ նա անկանոն կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Փոխհրաձգության ընթացքում վնասվել է մեկ պարեկային մեքենա և վիրավորվել են երկու ոստիկաններ, Թիմն ինքը երկու հրազենային վնասվածք է ստացել՝ որովայնին և ձախ ոտքին, և տեսնելով, որ իր մոտ գրեթե սպառվել է զինամթերքը, ինքնասպան է եղել ժամը 13:08-ի սահմաններում[6]։ Փոխհրաձգության վերջին րոպեները բջջային հեռախոսի տեսախցիկով նկարահանվել են ականատեսներից մեկի կողմից[7]։
Զոհեր
խմբագրելԸնդհանուր առմամբ, կոտորածի հետևանքով զոհվել է 16 մարդ (ներառյալ Կրեչմերը), ինչպես նաև վիրավորվել 11 մարդ։ Զոհվածները, ինչպես նաև նրանց տարիքը՝
- Ժակլին Հան՝ 16 տարեկան (աշակերտուհի)։
- Իբրագիմ Հելիլաջ՝17 տարեկան (աշակերտ)։
- Շտֆանի Տանյա Կլյաիշ՝ 16 տարեկան (աշակերտուհի)։
- Միխաելա Քելեր՝ 26 տարեկան (ուսուցիչ)։
- Սելինա Մաք՝ 15 տարեկան (աշակերտուհի)։
- Նինա Դենիզ Մայեր՝ 24 տարեկան (ուսուցիչ)։
- Վիկտորիա Մինասենկո՝ 16 տարեկան (աշակերտուհի)։
- Նիկոլ Էլիզաբեթ Նալեպա՝ 17 տարեկան (աշակերտուհի)։
- Շանթալ Շիլ՝ 15 տարեկան (աշակերտուհի)։
- Յանա Նատաշա Շոբեր՝ 15 տարեկան (աշակերտուհի)։
- Զաբրինա Շյուլե՝ 24 տարեկան (ուսուցիչ)։
- Քրիստինա Շտրոբել՝ 16 տարեկան (աշակերտուհի)։
- Ֆրանց Իոզեֆ Յուսթ՝ 57 տարեկան (հոգեբուժական կենտրոնի աշխատող)։
- Դենիս Փուլիջիք՝ 36 տարեկան (ավտոսրահի աշխատող)։
- Սիգուրտ Փեթեր Վիլկ՝ 46 տարեկան (ավտոսրահի հաճախորդ)։
- Թիմ Կրեչմեր՝ 17 տարեկան (հանցագործ)։
Հետևանքներ
խմբագրելԸստ BBC-ի՝ հանցագործը կրակել է զոհերի գլխին՝ դրանով ցույց տալով, որ կրակոցները պատահական չեն եղել[8]։ Ընդհանուր առմամբ, ուսումնարանում արձակվել է շուրջ 60 կրակոց[9]։ Կրեչմերը կայանված մեքենայում 28 անկանոն կրակոց է արձակել, այդ թվում՝ վերջինիս գլխին։ Եվս 13 կրակոց է արձակվել ավտոսրահի շենքում։ Ըստ դատաձգաբանական փորձաքննության՝ Կրեչմերը 9:30-ի և 13:08-ի միջև արձակել է ընդամենը 112 կրակոց։ Նրանում հայտնաբերվել է 58 չօգտագործված փամփուշտ։
Քրեական գործ Թիմ Կրեչմերի հոր դեմ
խմբագրելԻնչպես պարզվել է ավելի ուշ, Թիմի հայրը՝ Յորգ Կրեչմերը, եղել է տեղական «Schützenverein» հրաձգային ակումբի կազմում, ինչը նրան թույլ է տվել տանը պահել 15 հրազեն, որոնցից մեկն էլ օգտագործել է Թիմը[10]։
Ոստիկանությունը պարզել է, որ 14 միավոր զենք և զինամթերք է պահվել մետաղյա չհրկիզվող պահարանում, որի բանալին Կրեչմեր ավագը մշտապես պահել է անվտանգ վայրում։ Բայց հենց 9 միլիմետրանոց Beretta M9 ատրճանակն է, որը զանգվածային սպանություն կատարելու ժամանակ օգտագործել է Թիմ Կրեչմերը, ինչպես նաև նրա մոտ մի քանի հարյուր զինամթերքը գտնվել է ննջարաններից մեկում պահարանում և փաստացի հասանելի են եղել ցանկացած ցանկացողի։ Այդ պատճառով 2009 թվականի մարտի 16-ին տեղի իրավապահ մարմինները Յորգ Կրեչմերի նկատմամբ քրեական գործ են հարուցել նրան ոչ պատշաճ կերպով հրազեն պահելու և նրա դրսևորած անփութության մեղադրանքով, որը հանգեցրել է 15 մարդու մահվան և ևս 11 մարդու մարմնական վնասվածք հասցնելու[11]։
Կրեչմերների տանը մնացած բոլոր զենքերը, ինչպես նաև զինամթերքը առգրավվել են ոստիկանության աշխատակիցների կողմից[12]։ 2009 թվականի մարտի 19-ին Յորգ Կրեչմերն ինքնակամ լքել է հրաձգային ակումբը և հրաժարվել է իրեն հրազեն պահելու արտոնագրից[11]։
2011 թվականի փետրվարի 10-ի գրեթե երկամյա դատավարությունից հետո Շտուտգարտի շրջանային դատարանը (որտեղ զանգվածային սպանություն կատարելուց կարճ ժամանակ անց, տունը վաճառելով, տեղափոխվել են հանցագործի ծնողները) Յորգ Կրեչմերին մեղավոր է ճանաչել իրեն ներկայացված բոլոր կետերով և դատապարտել մեկուկես տարվա պայմանական ազատազրկման, ինչպես նաև ցմահ զրկել նրան որևէ հրաձգային ակումբներում կամ ասոցիացիաներում ընդգրկվելու, հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու իրավունքից։ Կրեչմեր ավագին վերաքննիչ բողոք է ներկայացվել, որն առանց բավարարման մնացել է 2013 թվականին[13]։
Դրդապատճառներ
խմբագրելԶանգվածային սպանությունից մի քանի օր առաջ՝ 2009 թվականի մարտի 8-ին, աղջիկը, որին սիրահետում էր Կրեչմերը, հրաժարվել էր հանդիպել նրա հետ։ Ենթադրվում է, որ դա, ըստ գերմանացի խուզարկուների, ողբերգության հիմնական պատճառ է դարձել։ Ոստիկանությունը հայտնել է, որ աղջիկը առաջիններից մեկն է սպանվել ուսումնարանում[14]։ Կրակոցներից երեք օր առաջ Կրեչմերը ծնողներին նամակ է թողել, որում գրել է, որ շատ է տառապում, քանի որ իրեն միայնակ է զգում այն պատճառով, որ նա աղջիկ չունի և քիչ ընկերներ ունի։ Բայց Յորգ Կրեչմերն անտեսել է որդու նամակը՝ որոշելով, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի։
Երբ ճանապարհին Իգոր Վուլֆը՝ առևանգված մեքենայի վարորդը, հարցրել է Կրեչմերին, թե ինչու է կրակել, Թիմն արձագանքել է․ «Դա պարզապես հաճելի է»։ Ճանապարհին Թիմը, լիցքավորելով փամփուշտատուփը, հարցրել է Վուլֆին․ «Ի՞նչ եք կարծում, մենք դեռ կգտնենք մեկ այլ դպրոց», ընդ որում Վուլֆը փորձել է խոսակցությունը տանել այլ թեմայով։
Կրեչմերի կողմից 2009 թվականի մարտի 10-ի երեկոյան զրուցակիցներից մեկին ուղարկված հաղորդագրություններից մեկը պարունակում էր հետևյալ տեքստը․
Հերիք է։ Ես հոգնել եմ այս սարսափելի կյանքից։ Ոչինչ չի փոխվում. բոլորը ծիծաղում են ինձ վրա, ոչ ոք չի տեսնում, թե ինչի եմ ընդունակ։ Ես զենք ունեմ, և վաղը ես կգնամ իմ նախկին դպրոց, և ես նրանց ինչպես պետքն է կտապակեմ։ Գուցե ես նույնիսկ կարողանամ հեռանալ։
Հետևիր նորություններին, դու դեռ կլսես իմ մասին։ Պարզապես հիշիր քաղաքի անունը՝ Վիննենդեն։
Զրուցակիցը կարծում է, որ Կրեչմերը կատակել է, բայց շուտով նորությունների հերթական թողարկումից իմացել է, որ Թիմը չի կատակել։ Դրանից կարճ ժամանակ անց նա պատմել է ամբողջի մասին հորը, իսկ հայրն իր հերթին դիմել է ոստիկանություն։
Ոստիկանության և դատախազի հաղորդումների համաձայն՝ 2008 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր Թիմը բուժվել է Վայնսբերգ քաղաքի Վայսենհոֆ հոգեբուժական նյարդաբանական հիվանդանոցում։ Սակայն Թիմի ծնողները հերքում են այդ փաստը[15]։
Վիննենդենում զանգվածային սպանությունը տեղի է ունեցել Ալաբամայի զանգվածային սպանությունից մեկ օր անց։ Ենթադրվում էր, որ Ալաբամայի դեպքը օրինակ է ծառայել Թիմի համար։ Սակայն դրա հաստատումը մինչ օրս չկա։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «'German school gunman 'kills 15'». BBC News. 2009 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
- ↑ «German Police Say School Shooting Kills at Least Nine». Deutsche Welle. 2009 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
- ↑ «How German school shooting unfolded». BBC. 2009 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Polizei konstruiert genauen Tathergang (Police reconstruct exact events)». Stuttgart Journal. 2009 թ․ մարտի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 13-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Ainakin kymmenen kuoli kouluammuskelussa Saksassa» (Finnish). Helsingin Sanomat. 2009 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Amoklauf von Winnenden endet im Industriegebiet in Wendlingen 17-Jähriger tötete sich im Anschluss selbst» Արխիվացված 2009-03-14 Wayback Machine, polizei-waiblingen.de Կաղապար:Проверено
- ↑ Germany Shooting: School killer Tim Kretschmer's last moments before he dies - YouTube
- ↑ Hughes, Dominic (2009 թ․ մարտի 11). «Sad scene at German massacre school». BBC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Sat1.de». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ [1]
- ↑ 11,0 11,1 [2]
- ↑ [3]
- ↑ [4]
- ↑ Немецкого убийцу школьников толкнул на преступление отказ знакомой девушки — Lenta.Ru
- ↑ ««Amoklauf von Winnenden endet im Industriegebiet in Wendlingen 17-Jähriger tötete sich im Anschluss selbst»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 13-ին.