Զանգվածային սպանություն Լյորախում
Զանգվածային սպանություն Լյորախում (գերմ.՝ Amoklauf von Lörrach), Շվեյցարիայի սահմանից ոչ հեռու գտնվող գերմանական Լյորախ քաղաքում (Բադեն-Վյուրթեմբերգ) 2010 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններ, երբ 41-ամյա կին փաստաբան Սաբինե Ռադմախերը (գերմ.՝ Sabine Radmacher) սպանել է իր որդուն և նախկին ամուսնուն և պայթեցրել վերջինիս բնակարանը, որից հետո ներխուժել է Սուրբ Ելենայի կաթոլիկ կլինիկայի տարածք, որտեղ սկսել է կրակել և դանակահարել հիվանդներին։ Հարձակումն սկսվելուց 40 րոպե անց կինը սպանվել է հատուկ նշանակության ջոկատի հետ փոխհրաձգության ժամանակ։
Զանգվածային սպանություն Լյորախում | |
---|---|
Սպանության ձև | spree killing? |
Երկիր | Գերմանիա |
Ամսաթիվ | սեպտեմբերի 19, 2010 |
Սպանվածներ | 4 մարդ[1] |
Վիրավորներ | 18 |
Իրադարձություններ
խմբագրել2010 թվականի սեպտեմբերի 19-ին Սաբինե Ռադմախերը սպորտային ատրճանակով սպանել էր իր նախկին ամուսնուն և իր հարազատ որդուն, որից հետո բնակարանում միացնելով գազը (այլ տվյալներով, տեղադրելով դյուրավառ հեղուկով տարաներ) և վերցնելով խոհանոցային դանակը, լքել է շենքը։ Մի քանի րոպե անց տանը պայթյուն է տեղի ունեցել։ Այն այնքան ուժեղ է եղել, որ քանդել է պատերից մեկը։ 15 մարդ հոսպիտալացվել է` այրվող մթերքներից թունավորումով։
Զինված կինը վազքով ուղևորվել է Սուրբ Ելենայի կաթոլիկ կլինիկա, ճանապարհին նա վիրավորել է երկու պատահական անցորդների՝ կրակելով մեկի թիկունքին, մյուսի՝ գլխին։ Հայտնվելով կլինիկայում՝ Սաբինեն անմիջապես ուղղվել է երկրորդ հարկում գտնվող գինեկոլոգիական բաժանմունք։ Այնտեղ նա մի քանի անգամ կրակել է բուժեղբոր վրա, սակայն նրա փամփուշտները վերջացել են, և կինը դանակով ևս մի քանի հարված է հասցրել վիրավորին, ինչից վերջինս տեղում մահացել է։ Կրակողինը փորձել է կանգնեցնել իր գործերով կլինիկա ժամանած ոստիկանը, սակայն Սաբինեն վնասել է նրա ծունկը։ Տղամարդը շատ արյուն է կորցրել, բայց ողջ է մնացել։
Հիվանդանոցում խուճապ է առաջացել, հիվանդներն ու անձնակազմը փակվել են պալատներում, մյուսները փորձել են դուրս գալ տանիք։ Ժամը 18:15-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, և ժամը 18:30-ին կլինիկա են ժամանել «Spezialeinsatzkommando» հատուկ նշանակության ջոկատի մարտիկները։ Նրանք անմիջապես սկսել են շենքի գրոհը։ Սաբինե Ռեդմախերը ոստիկանների հետ փոխհրաձգություն է սկսել, որի ընթացքում սպանվել է[2]։