Զամոստիե հին քաղաք (լեհ.՝ Stare Miasto w Zamościu ), Զամոստիե (Զամոշչ) քաղաքի ամենահին պատմական շրջանը։ Տարածքը Լեհաստանի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է (ավելացվել է 1992 թվականին)։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների՝ դրա արժեքավոր է որպես «16-րդ դարի վերջին Վերածննդի քաղաքի պլանավորման հիանալի օրինակ, որը պահպանել է իր սկզբնական ձևավորումը և առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող շենքեր` միախառնելով Իտալիայի և Կենտրոնական Եվրոպայի ճարտարապետական ​​ավանդույթները»։ Միջնադարյան քաղաքն ունի 75 հա տարածք և գտնվում է 200 հա մակերես ունեցող պահպանվող տարածքում։

Զամոստիե հին քաղաք
Քարտեզ
Քարտեզ
Տեսակold town? և քաղաքային տարածք
Ստեղծում1580
Երկիր Լեհաստան
ԲնակավայրԶամոշչ
 Old City of Zamość Վիքիպահեստում

Շրջանը Լեհաստանի պաշտոնական ազգային պատմական հուշարձանն է (Pomnik historii) 1994 թվականի սեպտեմբերի 16-ից։ Այն ընդգրկված է Լեհաստանի ազգային ժառանգության ցանկում։

Զամոստիե հին քաղաքի քարտեզը

Պատմություն Խմբագրել

Զամոստիեն վերակառուցվել է 16-րդ դարի վերջին՝ «իդեալական քաղաքի» իտալական տեսության համաձայն։ Նոր քաղաքի կառուցումը նախաձեռնել է հետման Յան Զամոյսկին։ Այն իրականացվել է ըստ ճարտարապետ Բեռնարդո Մորանդոյի նախագծի[1]։ Քաղաքը Վերածննդի մոդել է՝ Կենտրոնական Եվրոպայի քաղաքային ավանդույթներով ձևավորված մաներիզմի խառնուրդով։ Քաղաքն ունի կամարների շարք, որոնք շրջապատում են հրապարակները[1]։

Քաղաքում գործում են մի շարք թանգարաններ՝ Զամոստիե թանգարանը, Ամրաշինական կառույցների և զենքի «Արսենալ» թանգարան, Կրոնի թանգարան, Ճանապարհների և կամուրջների կառուցման տեխնոլոգիաների թանգարան, Զամոստիեի հրեաների «Սինագոգ» կենտրոն, բաստիոն։ Գործում են ցուցահանդեսներ՝ Զամոստիեի պատկերասրահ, լուսանկարների «Ռատուշա» ցուցահանդես և այլն։

Հուշարձաններ Խմբագրել

 
Քաղաքապետարանի շենքը Զամոստիեում

Ճարտարապետ Մորանդոն քաղաքը նախագծել է վեցանկյանի տեսքով[1][2]։

Զամոստիեի շրջանում կա մոտ 200 հուշարձան, այդ թվում՝ Զամոստիեի քաղաքապետարանը, Զամոստիեի տաճարը, սինագոգը, Զամոստիեի ակադեմիան և Զամոստիեյի պալատը[3]։

Հին քաղաքը շրջապատված է Զամոսցի ամրոցի մնացորդներով[2]։ Քաղաքն ունի հետևյալ հուշարձանները՝

  • Զամոստիեի երեխաներ հուշաքար, Ակադեմիական փողոց,
  • Հովհաննես Պողոս Երկրորդի արձան,
  • Յան Զամոյսկու արձան,
  • Դավիթ Սաղմոսերգուի արձան,
  • «Կատին 1940» հիշատակի խաչ։

Ծանոթագրություն Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 UNESCO World Heritage Centre (2013-06-27)։ «Old City of Zamość - UNESCO World Heritage Centre»։ Whc.unesco.org։ Վերցված է 2013-07-16 
  2. 2,0 2,1 Mark Baker, Kit F. Chung (հունիսի 28, 2011)։ Frommer's Poland։ John Wiley & Sons։ էջ 181։ ISBN 978-0-470-96423-1։ Վերցված է հուլիսի 16, 2013 
  3. Dawid Lasocinski, Tomasz Duda, Malgorzata Duda (January 2007)։ Polska։ Petit Futé։ էջ 347։ ISBN 978-83-60496-55-8։ Վերցված է հուլիսի 16, 2013 

Արտաքին հղումներ Խմբագրել