Զամբյուղով աղջիկը (նկար, Արփենիկ Նալբանդյան)
Արփենիկ Նալբանդյանի նկարներից
Զամբյուղով աղջիկը, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1942 թվականին ստեղծած կտավը։ Նկարը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։
Զամբյուղով աղջիկը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
տարի | 1942 |
բարձրություն | 70 սանտիմետր |
լայնություն | 55 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Կտավն ունի 70 սմ բարձրություն, 55 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[2]։
Նկարագրություն
խմբագրել«Զամբյուղով աղջիկը» կտավում Արփենիկ Նալբանդյանը կարողացել է ցույց տալ մարդկային բնավորությունները տարբերելու իր սուր ընկալումներն ու զգացողությունը։
«Զամբյուղով աղջիկը» կտավի կոմպոզիցիայի կառուցումը հիմնված է երանգների հարաբերությունների վրա։ Նկարչուհին վարպետորեն վրձնել է կոմպոզիցիան, հանդերձանքի գունային ակտիվ լուծումով, նկարի ֆոնի ընտրությամբ, լույսի և ստվերների բաշխմամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Նալբանդյան Արփենիկ Արշակի | Զամբյուղով աղջիկը - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Զամբյուղով աղջիկը. 1942, կտավ, յուղաներկ, 70×55, Հայաստանի ազգային պատկերասրահ | Eduard Isabekyan». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.