Զալխանի մզկիթ

մզկիթ

Զալխանի մզկիթ, մզկիթ էր Երևանի Շահար թաղամասում[1]։ Կառուցվել է 1649 թվականին՝ ազգությամբ վրացի մահմեդականացած պարսից Զալ խանի տիրապետության տարիներին։ Այլ գրեթե բոլոր շինությունների պես ավերվել է 1679 թվականին երկրաշարժից, ու վերակառուցվել 1687 թվականին։

Զալխանի մզկիթ
Զալխանի մզկիթ.jpg
Տեսակգոյություն չունեցող շենք կամ կառույց և մզկիթ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՎարչատարածքԵրևան
Ճարտարապետություն
Ոճիսլամական ճարտարապետություն

Ի տարբերություն իր հարևանությամբ գտնվող ու շուրջ հազար տարով ավելի հին Պողոս-Պետրոս եկեղեցու, որը ավերվեց 1931 թվականին, այս մեկը մնաց կանգուն մինչև 1950-ականներ, երբ իր հիմքի վրա Ռաֆայել Իսրայելյանի կողմից կառուցվեց Նկարիչների միության շենքը։ Միության ներքին ցուցասրահը փաստացի կառուցվել է նույն մզկիթի պատերի ներքո՝ սակայն վրայից ավելացված հարկերով։

Զալխանի և Հաջի-Նովրուզ-Ալի-բեկի մզկիթներն իրենց հատակագծերով իրար նման էին,[2] սակայն Զալ խանի մզկիթը չափսերով ավելի մեծ էր:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Т. X. Акопян. Очерк истории Еревана. — Издательство Ереванского университета., 1977. — С. 131. — 489 с.

    Из мечетей города по своей архитектуре и роли первейшей была мечеть Гусейн-Али-хана, а из остальных более или менее знаменитыми мечети Гаджи-Новруз-Али-бека и Залхана, расположенные в квартале Шаар.

  2. Երևանի պատմությունը