Զաանենյան այծերի ցեղ

Զաանենյան այծերի ցեղ, կաթնատու ուղղության ցեղ, ընտանի այծի կաթնատու ցեղատեսակ[1], որը աշխարհում ամենամեծն է ու ունի ամենաբարձր բերքատվությունը[2]։ Ստացվել է 19-րդ դարի կեսին Շվեյցարիայում, Զաանե գետի հովտում։ Այծերը խոշոր են ամուր և չորուկ, լավ արտահայտված կաթնատու տիպի մարմնակազմվածքով, հիմնականում անեղջյուր են։ Նոխազների կենդանի զանգվածը 70-80, այծերինը 50-60 կգ է։ Բուրդը կարճ է, քստամազը՝ նուրբ, տարեկան միջին կաթնատվությունը 600-700 կգ է, կաթի յուղայնությունը՝ 3,5-4,5 %, պտղատվությունը՝ 180-250 %։ Ցեղը տարածված է Արևտակենտրոնական Եվրոպայում։ Մեծ ազդեցություն է թողնել Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի մի շարք երկրների կաթնային այծաբուծության վրա։

Նկարագրություն

խմբագրել

Բուծվել է 19-րդ դարի կեսերին Շվեյցարիայում (Զան գետի հովտում[3]Բեռն կանտոնում[1]։

10-ամսյա լակտացիայի ժամանակ կաթնատվությունը 600-2000 կգ է։ Առավելագույն կաթնատվությունը՝ 3507 կգ կաթ, ստացվել է Ավստրիայում[4]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Швейцарские молочные козы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907
  2. Большая российская энциклопедия, 2004 — 2017 годов
  3. «Берн, кантон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «Зааненские козы - лучшая молочная порода». mirkoz.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաանենյան այծերի ցեղ» հոդվածին։