Երվանդ Մարգարյան

հայ պատմաբան
(Վերահղված է Ե. Մարգարյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Երվանդ Հրանտի Մարգարյան (նոյեմբերի 19, 1961(1961-11-19), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ պատմագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայ-ռուսական համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։

Երվանդ Մարգարյան
Ծնվել էնոյեմբերի 19, 1961(1961-11-19) (62 տարեկան)
Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[2], Երևանի պետական համալսարան և Հայ-Ռուսական համալսարան[3][4]
Պաշտոն(ներ)դեկան
Ալմա մատերՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1983) և ՀՀ ԳԱԱ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2015)
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն և անգլերեն

Կենսագրություն խմբագրել

1966 թվականին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան։ 1983 թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի պատմաանգլիական բաժինը։ 1987 թ. ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրա։ Նույն թվականին նույնտեղ անցել է աշխատանքի, 1994 թվականից ավագ գիտաշխատող է։ 1992 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Կոմմագենե երկրի հելլենիստական սրբավայրերը և Հայաստանը» թեմայով։ 1996—2015 թթ. ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնում, 2005 թ. ստացել է դոցենտի կոչում։ 2002—2006 թթ. Վ. Յա. Բրյուսովի անվ․ Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ավագ դասախոս։ 2006—2023 թթ. Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի վարիչ։ 2015 թվականից պատմության դոկտոր և «Հայաստանի պատմագետների միության» խորհրդի[5] անդամ։

Պարգևներ խմբագրել

  • Հայաստանի գիտության և կրթության նախարարության մեդալ գիտության և կրթության ոլորտում ունեցած հսկայական ավանդի համար[6]

Հրապարակումներ խմբագրել

Հինգ մենագրությունների և 18 գիտական հոդվածների հեղինակ է։ Հեղինակային կոլեկտիվի կազմում աշխատում է «Հայոց պատմություն» նոր ակադեմիական հրատարակության բազմահատորյակի վրա։ Բազմիցս մասնակցել է միջազգային և հանրապետական գիտաժողովների։ Գլխավորում է «Քաղաքն իբրև կյանքի ձև» գիտահետազոտական նախագիծը։ Գիտական հետաքրքրությունների շրջանակներն ընդգրկում են հին և միջին դարերի պատմության խնդիրները։

Հեղինակ է 13 մենագրության, 97 գիտական և 4 հրապարակախոսական հոդվածների, 2 ուսումնական ձեռնարկի, «Կոնֆուցիական ընթերցումները ՀՌՀ-ում», «Ex Orient Lux. Աշխարհայեցակարգի փոխակերպումը եվրակենտրոնությունից դեպի համապարփակություն» գիտական ժողովածուների պատասխանատու խմբագիր։ «Urbis et Orbis. Քաղաքի միկրոպատմությունը և սեմիոտիկան» էլեկտրոնային ամսագրի գլխավոր խմբագիր։

Մենագրություններ խմբագրել

Հոդվածներ խմբագրել

Զեկույցներ և ելույթներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ihumanities.rau.am
  2. Երևանի պետական համալսարանի պատմության 90-ամյա ֆակուլտետը. Երևան: Բավիղ, 2009 թ. — P. 496.
  3. Кафедра всемирной истории и зарубежного регионоведения
  4. 12-го мая в Российско-Армянском Университете прошел Круглый стол, посвященный 71-ой годовщине Победы в Великой Отечественной войне
  5. ««Հայաստանի պատմագետների միության» կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  6. Մարգարյան Երվանդ Հրանտի

Արտաքին հղումներ խմբագրել