Եքսարքոս, Հին Հունաստանում պարախմբի գլխավորը, ինչպես նաև տաճարի քրմապետը։

Բյուզանդիայում 4-րդ դարում զորամասի հրամանատար, 6-րդ դարից բարձրաստիճան զինվորականների և Հյուսիսային Աֆրիկայի եքսարքաների պետերի տիտղոս։ Եքսարքոսները դարձել են կայսեր տեղակալները, նրանց իշխանությունը տարածվել է ֆինանսների, արդարադատության, հանրային գործերի, սահմանների պաշտպանության բնագավառների վրա։ Եքսարքոս հրապարակում էր և ի կատար ածում կայսերական հրովարտակները, նշանակում քաղաքացիական, զինվորական և եկեղեցական պաշտոնյաներին։ Ռավեննայի Եքսարքոս մասնակցում էր Հռոմի պապի ընտրությանը և հաստատում այն։ 10-11-րդ դարերում Ռավեննայի Եքսարքոսի ֆունկցիաները իրագործում էր Իտալիայի կատապանը (կառավարիչը)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 646