Պառասիոս Եփեսոսցի
(Վերահղված է Եփեսոսցի Պառասիոսից)
Պառասիոս Եփեսոսցի (Παρράιος, ծննդյան և մահվան թվականներն անհայտ), մ․թ․ա․ 5-րդ դարի 2-րդ կեսի հույն նկարիչ։ Ստեղծագործել է Աթենքում։ Պառասիոս Եփեսոսցու աշխատանքները չեն պահպանվել, հայտնի են նկարագրություններով։ Անտիկ հեղինակները բարձր են գնահատել ծավալը եզրագծերով և լուսաստվերով վարպետորեն արտահայտելու, ֆիզիկական տառապանքները (Փիլոկտետեսին պատկերող նկար) և հոգեկան ապրումները (խելագարություն ձևացնող Ոդիսևսին պատկերող նկար) պատկերելու նրա հմտությունը։
Պառասիոս Եփեսոսցի | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 5-րդ դար |
Ծննդավայր | Եփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | ենթդ․ մ.թ.ա. 5-րդ դար |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Հայր | Evenor? |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 135)։ |