Բացել գլխավոր ցանկը

Երևարք կամ Երիվարք, գրաբար՝ Երեւարք կամ Երիւարք, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում[1]։

ՊատմությունԽմբագրել

Հիշատակվում է VII դ «Աշխարհացույց»ում։ Թովմա Արծրունու շարունակողը հիշում է «Երիվարկ» ձևով և գավառում դնում Պաղա բերդը։ Տեղադրվում է Վանա լճից հարավ, հետագայում Կարճկան գավառակի տեղում։ Ունի լեռնոտ մակերևույթ, բարեխառն կլիմա, հարուստ է անտառներով, արոտներով, ջրերով, վայրի կենդանիներով, աղքատ՝ մշակելի հողերով, պտղատու ծառերով։ Կան արծաթի, պղնձի, կապարի հանքեր։ 1909 թվականին ուներ 22 հայաբնակ գյուղ, որոնց բնակիչները զբաղվում էին խաղողագործությամբ և խաշնարածությամբ։ 1915 թվականին բնակչությունը տեղահանվեց և զոհվեց։

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Թ. Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել