Երևան (թերթ, Սոֆիա)
շաբաթաթերթ
(Վերահղված է Երևան (շաբաթաթերթ)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երևան (այլ կիրառումներ)
«Երևան», խորհրդային շրջանի պրոպագանդիստական, գրական, հասարակական-քաղաքական և մշակութային շաբաթաթերթ (սկզբում՝ եռօրյա)։ «Երևան» մշակութային միության կենտրոնական վարչության պաշտոնաթերթ։ Առաջին անգամ լույս է տեսել 1944 թվականին, Սոֆիայում՝ հայերեն, բուլղարերեն։ Խմբագիրներ՝ Մ. Փաչաճյան, Բ. Թյուֆենկճյան, Հ. Օրմանճյան, Կարո Հայրապեայան, 1996 թվականից՝ Վարդանուշ Թոքաբաշյան։ Լուսաբանել է բուլղարահայերի մասնակցությունը երկրի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին։
Երևան | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | բուլղարերեն և հայերեն |
Գրասենյակ | Սոֆիա, Բուլղարիա |
Եղել է Բուլղարահայ «Երևան» մշակութային միության կենտրոնական վարչության օրգանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 565)։ |