Երևան (մշակութային միություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երևան (այլ կիրառումներ)

«Երևան», հայկական մշակութային միություն Բուլղարիայում։

Պատմություն խմբագրել

«Երևանի» մշակութային միությունը հիմնադրվել է 1944 թվականին՝ բուլղարահայ հակաֆաշիստների և առաջադեմ ուժերի նախաձեռնությամբ (կենտրոնական վարչության նախագահ՝ Գ. Գաբրիելով, քարտուղար՝ Մ. Խաչիկյան)։ Մասնաճյուղեր ունի Բուլղարիայի հայկական համայնքներում։

Միության երաժշտական խմբերը (երգի, պարի, թատերական և այլն) տարածել են ազգային մշակույթը։ Աչքի են ընկել Կոլարովգրադի երգի-պարի անսամբլը, Ռուսչուկի «Կոմիտաս», Պլովդիվի «Արամ Խաչատրյան», «Երևան» և այլ երգչախմբեր, որոնք մասնակցել են մրցույթների, արժանացել պարգևների։

Միությունը հրատարակում է «Երևան» հասարական, քաղաքական և մշակութային թերթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։