Երևան (երգչախումբ)

երգչախումբ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երևան (այլ կիրառումներ)

«Երևան» երգչախումբ (բուլղար․՝ хор „Ереван“), երգչախումբ Բուլղարիայում։ Հիմնադրվել է 1933 թվականին, Սոֆիայում «Ալագյազ» անունով։ 1937 թվականին լուծարքի է ենթարկվել, երբ ուժեղացել են ֆաշիստական իշխանությունների հետապնդումները[փա՞ստ]։ Վերակազմվել է 1944 թվականին, անվանվել «Երևան»։ Հայտագիրը ընդգրկում է ժողովրդական, դասական և ժամանակակից կոմպոզիտորևերի երգեր։ Համերգներ է տվել Բուլղարիայի քաղաքներում, մասնակցել բուլղարահայ մշակույթի տասնօրյակին Հայաստանում, երգի տոնին Երևանում։

Երգչախմբի հիմնադիրն էր Գրիգոր Գրիգորովը (Կիրկոր Կիրկորով) (1952-1960 թվականներինին՝ Կ․ Կարապետյանը)։ «Երևանը» մեծ դեր է կատարել հայ երգը սփյուռքահայության մեջ տարածելու, հայրենասիրությունը վառ պահելու գործում։ Բուլղարիայի փառատոներում մրցանակներ է շահել, արժանացել «Կիրիլ և Մեֆոդի» շքանշանի, «Ֆաշիզմից ազատագրման» 30 ամյակին նվիրված փառատոնում՝ ոսկե մեդալի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 565