Երևանյան սևամարմին
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Սևամարմիններ
Տեսակ Երևանյան սևամարմին
Լատիներեն անվանում
Cylindronotus erivanus


Երևանյան սևամարմին (լատին․՝ Cylindronotus erivanus), սևամարմինների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

8,5-11,5 մմ մարմնի երկարությամբ, բավականին լայն, չափավոր ուռուցիկ, ձվաձև, դեպի հետ թեթևակի լայնացող մարմնով, սևադարչնագույնից մինչև սև գունավորմամբ, չափավոր փայլուն ծածկույթներով միջին չափի բզեզ է[1]։

Տարածվածություն

խմբագրել

Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայաստանում հայտնի է Ծաղկաձոր քաղաքից, Արզական և Հանքավան գյուղերից (Կոտայքի մարզ), Բյուրականի շրջակայքից և Արայի լեռան հարավային լանջերից[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Երևանյան սևամարմինն ապրում է տարբեր տեսակի լեռնատափաստաններում։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն, բզեզները հանդիպում են մայիսին-հունիսի սկզբին` քարերի տակ[1]։

Պահպանություն

խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը ցածր է, հանդիպում են տեղ-տեղ, թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոնները են անասունների արածեցմամբ, խոպան հողերի հերկումով պայմանավորված հողերի դեգրադացումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.