Երևանյան կապտաթիթեռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Կապտաթիթեռներ
Տեսակ Երևանյան կապտաթիթեռ
Լատիներեն անվանում
Agrodiaetus eriwanensis


Երևանյան կապտաթիթեռ (լատին․՝ Agrodiaetus eriwanensis), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ոչ խոշոր չափի թիթեռ է, թևերը դեղնավուն երանգով դարչնագույն են։ Արուի՝ 12-15 մմ երկարությամբ թևերը ունեն առանձնահատուկ անդրոկոնիալ դաշտեր, իսկ թևերի ստորին մակերեսը՝ հետին թևերի վրա սեռին բնորոշ լավ արտահայտված սպիտակ մանրագծիկ[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հյուսիսարևմտյան Թուրքիաում և Հայաստանում։ Կենտրոնական Հայաստանում հայտնի է Արագած լեռան հարավային լանջերից, «Խոսրովի անտառ» արգելոցի Գառնիի հատվածից, Գնիշիկ գյուղի շրջակայքից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են տրագանտներում, անտառի վերին սահմանի չոր մարգագետիններում, հունիսի կեսից մինչև հուլիսի կեսը տալիս են մեկ սերունդ։

Կերաբույսերը և կենսաբանության առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը չխախտված բիոտոպերում բավականաչափ բարձր է, փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ չկան։

Վտանգման հիմնական գործոնները խոպան հողերի հերկումն է, անասունների գերարածեցումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.