Երևանի տեղական շինանյութերի կոմբինատ

Երևանի տեղական Շինանյութերի Կոմբինատ, խորհրդային շրջանի արդյունաբերական շինարարության ձեռնարկություն։

Հիմնադրվել է 1930 թվականին, կոչվել Երևանի քաղսովետի գաջի գործարան։ Եղել է ԽՍՀՄ-ում գաջի մեքենայացված արտադրության առաջնեկը։ 1930 թվականին գործարկվել է գաջի պատրաստման առաջին վառարանը, 1935 թվականին՝ երկրորդը։ 1950-ական թվականներին գործարանի ենթակայությանն են հանձնվել Ավանի, Ջրվեժի և Արտաշատի ավազահանքերը, կազմակերպվել է խեցե, երկաթբետոնե և գիպսե իրերի արտադրություն։ 1956 թվականին գործարանը վերանվանվել է Տեղական Շինանյութերի Կոմբինատ։ 1957 թվականին գործող վառարանները վերակառուցվել են, տեղադրվել 3-րդ, 4-րդ, իսկ 1959 թվականից 1973 թվականին՝3-6-րդ տեխնոլոգիական գծերը։ 1984 թվականին կոմբինատն արտադրել է 141 հազար տոննա գաջ, 138 հազար մ2 մանրահատակ, 67 հազար մ2 միջնորմային և 5 հազար մ2 բազալտե ու տուֆե երեսպատման սալեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 647