Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ

Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ, ստեղծվել է 1928 թվականին, որպես Երևանի հողաշինական տեխնիկում։ 1964 թվականին վերանվանվել է Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկում, 1996 թվականից՝ Երևանի գյուղատնտեսական քոլեջ։ Պատրաստում է կրտսեր մասնագետներ հողաշինություն, հողբարելավում, հողային, ջրային պաշարների օգտագործում, հող վերականգնում և պահպանում, էկոնոմիկա, հաշվապահների հաշվառում և աուդիտ, ֆինանսներ, ապրանքագիտություն, ագրարային մենեջմենթ, սպառողական ապրանքների որակի փորձաքննություն, թարգմանություն և մաքսավարություն մասնագիտություններով։ Քոլեջն ունի ժամանակակից սարքավորումներով հագեցած գեոդեզիայի, երկրագործության, հողագիտության, գյուղատնտեսական մեքենաների, ավտոփոխադրումների, լեզուների, ջրատեխնիկաների կառուցվածքների, նախնական զինվորական պատրաստության, համակարգչային կաբինետ-լաբորատորիաներ, լսարաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։