Երևանի պատմամշակութային ժառանգությունը (ժողովածու)

ժողովածու

«Երևանի պատմամշակութային ժառանգությունը» (անգլ.՝ Historical and Cultural Heritage of Yerevan), «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի որոշմամբ և Հայաստանի ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով հրատարակված անգլերեն ժողովածու, որը լույս է տեսել 2023 թվականին[1]։ Ժողովածուի խմբագիրն է՝ լեզվաբան, ձեռագրագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Խաչիկ Հարությունյանը։ Ժողովածուի հոդվածագիրներն են՝ Հակոբ Սիմոնյանը, Միքայել Բադալյանը, Աշխեն Ջուլֆալակյանը, Գևորգ Գյուլամիրյանը, Անահիտ Գրիգորյանը, Արսեն Հարությունյանը, Իվեթ Թաջարյանը, Արմեն Ասատրյանը, Գրիգոր Նալբանդյանը, Հովհաննես Սանամյանը, Մարիետա Գասպարյանը և Կարեն Բալյանը։ Գրքի, շապիկի և լուսանկարների ձևավորումը՝ Անահիտ Խանզադյանի[1]։

Երևանի պատմամշակութային ժառանգությունը
անգլ.՝ Historical and Cultural Heritage of Yerevan
Գրքի կազմերեսը
Տեսակժողովածու
ԹեմաԵրևանի պատմամշակութային ժառանգություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2023
Էջեր140
ԽմբագիրԽաչիկ Հարությունյան
Կազմի հեղինակԱնահիտ Խանզադյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակիչ«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Հրատարակման տարեթիվ2023

Բովանդակություն խմբագրել

Ժողովածուն բաղկացած է 12 գիտահանրամատչելի հոդվածներից, որոնցում ամփոփ ներկայացվում են Հայաստանի մայրաքաղաք Երևանի պատմության և մշակույթի հատկանշական դրվագները[1]։ Ժողովածուում տեղ են գտել Երևանի ինչպես հին և միջին, այնպես էլ խորհրդային և հետխորհրդային շրջանների պատմությանն ու կենցաղին առնչվող նյութեր, որոնք առանձին դեպքերում բոլորովին նոր տեսանկյունից են ներկայացնում Երևանը[1]։ Ժողովածուն հագեցած է համապատասխան քարտեզագրական նյութերով և 100-ից ավելի լուսանկարներով, որոնք առավել պատկերավոր են դարձնում մատուցվող նյութը[1]։

Ժողովածուում տեղ գտած հոդվածները․

  1. «Երևան քաղաքի նախաուրարտական ժամանակաշրջանի պատմամշակութային ժառանգությունը», Հակոբ Սիմոնյան
  2. «Երևանը երկաթե դարում», Միքայել Բադալյան
  3. «Հին Երևանի ոռոգման համակարգը», Աշխեն Ջուլֆալակյան, Գևորգ Գյուլամիրյան
  4. «Երևանի միջնադարյան հուշարձանները», Անահիտ Գրիգորյան
  5. «Երևան տեղանվան հիշատակումները հայ միջնադարյան վիմագրերում», Արսեն Հարությունյան
  6. «Միջնադարյան Երևանի և նրա մերձակայքի ձեռագրական ժառանգությունը», Խաչիկ Հարությունյան
  7. «Պարսկական հուշարձանները որպես Երևանի պատմության վավերագրեր (արվեստաբանական ակնարկ)», Իվեթ Թաջարյան
  8. «Երևանի Կապույտ մզկիթի վերածնունդը», Գրիգոր Նալբանդյան
  9. «Երևանը օտար ուղեգիրների նոթերում», Արմեն Ասատրյան
  10. «Երևանի քաղաքաշինության հիմնական փուլերը», Հովհաննես Սանամյան
  11. «Նախախորհրդային Երևանի ճարտարապետական դիմագիծը», Մարիետա Գասպարյան
  12. «Երևան․ ժամանակակից ճարտարապետության 100 տարին՝ 1919-2023», Կարեն Բալյան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Լույս է տեսել «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով անգլերեն ժողովածուն». armradio.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 16-ին.