Երևանի հին շուկան (նկար)
«Երևանի հին շուկան», կտավ, որը ստեղծվել է Գրիգոր Աղասյանի կողմից 1977 թ․: Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Գրիգոր Աղասյան |
տարի | 1977 |
բարձրություն | 75 սանտիմետր |
լայնություն | 125,5 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
ՏվյալներԽմբագրել
«Երևանի հին շուկան» աշխատանքը 1977 թ․ ստեղծվել է Գրիգոր Աղասյանի կողմից, կտավ, յուղաներկ, 75 x 125,5:
ՊատմությունԽմբագրել
Երևան քաղաքի ժամանակի լավագույն վավերագիրներից է գեղանկարիչ, գրաֆիկ Գրիգոր Աղասյանը։ Հեղինակի բազմաֆիգուր կոմպոզիցիաների շարքում առանձնանում է «Երևանի հին շուկան» կտավը։ Քաղաքի կենտրոնում դեռևս 17-րդ դարում կառուցված հնագույն առևտրական հատվածը՝ կամարակապ արհեստավորական և առևտրական տաղավարներով, ստորգետնյա պահեստներով, հայտնի էր Ղանթար անունով (արաբերենից թարգմանաբար՝ շուկայի մեծ կշեռք)։ Հետագայում Ղանթարի տեղում կառուցվեց Կենտրոնական ծածկած շուկան։ Մայրաքաղաքի հնաբնակ արվեստագետի կտավում վերարտադրված է հին Երևանի ամենաաշխույժ հատվածը՝ առևտրականների և արհեստավորների կրպակներով, գունագեղ հագուկապով բազմազգ բազմության հոսքով[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Աղասյան Գրիգոր Խորենի | Երևանի հին շուկան - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2018-06-30