Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց

Երևանի դպրոց

Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական համայնքում։

Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց
Տեսակավագ դպրոց
Հիմնադրված է1937
ՏնօրենՌուզաննա Ալավերդյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԿենտրոն վարչական շրջան
ՀասցեԵրևան, Կենտրոն վարչական համայնք, Կորի 55
Կայք182.dproc.am

Պատմություն խմբագրել

Դպրոցը հիմնադրվել է 1937 թվականին։ Ի սկզբանե եղել է արական դպրոց։ Մեծ հայրենական պատերազմի տարիներին ծառայել է որպես հոսպիտալ, 1945 թվականից՝ միջնակարգ դպրոց։ Սզբում դպրոցը կոչվել է խորհրդային պետական գործիչ Կլիմենտ Վորոշիլովի անունով, այնուհետև՝ պրոֆեսոր Արշավիր Շավարշյանի անունով, 1999 թվականի դեկտեմբերից՝ հայ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Գևորգ Էմինի անունով։

1983-1984 ուստարում դպրոցը գործել է որպես թիվ 182 ռուսական միջնակարգ դպրոց։ 1993-1994 ուսումնական տարում դպրոցում կրթությունն իրականացվել է հայերենով, 1997-1998 ուստարվանից դպրոցն իրականացնում է ռուսերենով խորացված ուսուցում։ 2010 թվականին դպրոցը վերակազմավորվել է որպես առանձին գործող ավագ դպրոց։

Դպրոցը համագործակցում է տարբեր կրթական, ուսումնական ու մշակութային հաստատությունների հետ, այդ թվում՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի», «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի, անդամակցում է «Դպրոց-կենտրոն» միությանը, 2015 թվականից դպրոցում գործում են «Պատանի երկրապահ», «Պատանի բնագետ» ակումբները[1]։

 

2014 թվականի սեպտեմբերի 4-ի ՀՀ կառավարության 1010-Ա որոշմամբ «Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է «Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց» հիմնադրամի[2] և անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածության ներքո[3][4]։ 2015 թվականին դպրոցն ընդգրկվել է «Սոցիալական մեդիա և թվային գործիքների կիրառումը ուսումնական գործընթացում» միջազգային ծրագրում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց». www.schoolius.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  2. «Կառավարության որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  3. «Թիվ 182 ավագ դպրոցը կգործի Մայր Աթոռի հոգածության ներքո - ankakh.com». www.ankakh.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.(չաշխատող հղում)
  4. «Ավագ դպրոց, որը ճեմարանի համար սաներ կպատրաստի». hraparak.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել