Երվանդ Մելքոնյան
Երվանդ Կարապետի Մելքոնյան (ապրիլի 16, 1944, Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա - դեկտեմբերի 24, 1997, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ բանասեր, դիվանագետ[1], խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր (1994)։
Երվանդ Մելքոնյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1944 |
Ծննդավայր | Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա |
Մահացել է | դեկտեմբերի 24, 1997 (53 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Երևան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | բանասեր, դիվանագետ և խմբագիր |
Աշխատավայր | Գևորգյան հոգևոր ճեմարան և Էջմիածին |
Կենսագրություն
խմբագրելԵրվանդ Գևորգյանը ծնվել է 1944 թվականի ապրիլի 16-ին Կամիշլի քաղաքում (Սիրիա)։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1970-1993 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, միաժամանակ, 1985-1993 թվականներին եղել է «Էջմիածին» ամսագրի խմբագիր։ 1994-1997 թվականներին եղել է Լիբանանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, ապա՝ արտակարգ և լիազոր դեսպան։
Երվանդ Մելքոնյանի աշխատասիրությամբ հրատարակվել է Դավիթ Զեյթունցու «Մեկնութիւն քերականի» (1981) երկը։
Երվանդ Մելքոնյանը մահացել է 1997 թվականի դեկտեմբերի 24-ին Նյու Յորքում, թաղվել է Երևանում։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Մելքոնյան Երվանդ։ Բանասերն ու դիվանագետը (1944–1997), կազմ.՝ Ս. Բեհբության, Ե., 2003:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |