Երվանդ Գոջաբաշյան
Երվանդ Արշակի Գոջաբաշյան (հուլիսի 14, 1939, Հալեպ), հայ քանդակագործ։
Երվանդ Գոջաբաշյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1939 (84 տարեկան) |
Ծննդավայր | Հալեպ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1966) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Երվանդ Գոջաբաշյան Վիքիդարանում | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Երվանդ Գոջաբաշյանը ծնվել է 1939 թվականին, Հալեպում։ 1946 թվականին Գոջաբաշյանների ընտանիքը հայերնադարձել է։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծագործում է հաստոցային և մոնումենտալ դեկորատիվ արվեստների բնագավառներում[1]։ 1967 թվականից մասնակցում է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։
1980 թվականից բնակվում է Լոս Անջելեսում[2]։
Աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում[3], Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի փայտարվեստի թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում։
Ստեղծագործություններ Խմբագրել
- «Ծերունի», 1964, որձաքար, դիմաքանդակ, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա
- «Սրբուհի», 1965, դիմաքանդակ, սև տուֆ
- «Զրույց», 1967, փայտ
- «Աղավնի», 1967
- «Հովվերգություն», 1967, փայտ
- «Անուշ», 1969
- Երևանի «Անի» հյուրանոցի ճակատի բարձրաքանդակ, 1970, կարմիր տուֆ
- Դուշանբեի Արվեստի ինստիտուտի շենքի ճակատի բարձրաքանդակ, 1969-1970, կարմիր տուֆ
- Թումանյանի կիսանդրին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի բակում, 1971
- «Էմմա», 1973
- «Պատանեկություն», 1973
- «Շոպենի դիմաքանդակ», 1983
- «Հավերժություն», 1983, Լոս Անջելես
- «Նահատակվածի հիշատակը», 1984, Լոս Անջելես
- «Մկրտության ավազանը», 1989, Լոս Անջելես
- «Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալներ», «Գրիգոր Լուսավորիչ և Տրդատ թագավոր», 2001 (Սուրբ Էջմիածնի տաճարի նորակառույց մուտքի խորաքանդակներ)
Պատկերասրահ Խմբագրել
-
Երևան, «Անի» հյուրանոցի ճակատի բարձրաքանդակ, հեղինակ՝ Երվանդ Գոջաբաշյան
-
Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց, Թումանյանի կիսանդրին դպրոցի բակում, քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան
-
«Մուսա, Ծաղկաձորի Գրողների տան բակում։
-
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր մուտքի «Գրիգոր Լուսավորիչը խաչը հանձնում է Տրդատին» բարձրաքանդակը
Գրականություն Խմբագրել
- Արմեն Առուստամյան . «Օրինակելի և ճշմարիտ արվեստի վկայություն» (2016 թ.): «Գարուն» ամսագիր, հ. 3, էջ 41- 43։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «երվանդ գոջաբաշյան :։ Մարդիկ Հայրենադարձության թանգարան»։ hayrenadardz.org։ Վերցված է 2019-06-14
- ↑ «Годжабашян Ерванд»։ mamy.am։ Վերցված է 2019-06-14(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 160)։ |