Երվանդ Աղամյան
հայ հրապարակախոս
Երվանդ Աղամյան (187?[1]-1935), հայ հրապարակախոս։
Երվանդ Աղամյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մահացել է | հոկտեմբերի 16, 1935 |
Մահվան վայր | Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | հրապարակախոս |
Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ 1890-ականների սկիզբից անցել է արտասահման։ Նախ աշխատել է Մկրտիչ Փորթուգալյանի «Արմենիա» պարբերականին, հետագայում մեկնել է ԱՄՆ, բնակություն հաստատել Ֆրեզնո քաղաքում։ Երկար տարիներ գրել է ամերիկահայ մամուլում («Ասպարեզ», «Մշակ», «Նոր օր», «Հայ սիրտ» և այլն)։
Օգտագործել է Երվանդունի, Մժեժ Գնունի ծածկանունները։ Մահացել է Ֆրեզնոյում[2]։