Երջանկության միջազգային օր
Երջանկության միջազգային օր, 2012 թվականի մարտի 20-ին ՄԱԿ-ը հայտարարել է Երջանկության միջազգային օր՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է և այն մարդկության հիմնական նպատակներից մեկն է[1]։ Այդ կապակցությամբ երկրներին կոչ է ուղղված` ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ու բարելավման ուղղությամբ։
Երջանկության միջազգային օր | |
---|---|
![]() | |
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Մարտի 20 |
Կայք | un.org/en/observances/happiness-day(անգլ.) |
Երջանկության միջազգային օրը հիմնադրված է Միավորված ազգերի կազմակերպության խորհրդական Ճեյմի Իլլիընի առաջարկով[2]՝ Հունիս 28-ին, 2012 թվական։ Այն հաստատվել է, երբ ՄԱԿ-ի անդամ 193 պետություների ներկայացուցիչները միաձայն ընդունեցին 66/281 բանաձևով որոշումը։ Երջանկության միջազգային օրվա բազմամյա արշավը հաստատվել է 2011 թվականին` «Illien Global Public Benefit Corporation»ի կողմից։
ՄԱԿ-ը՝ անդամ երկրներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակություններին առաջարկում է տոնը նշել կրթական, քարոզչական և նման այլ ծրագրերով[3], ինչպես նաև այլ լուսավորչական միջոցառումներ կազմակերպելով։
«Նոր տնտեսագիտական հիմնադրամ»ի վերլուծության տվյալներով՝ աշխարհի 140 երջանիկ երկրների ցուցակում, Հայաստանը գրավում է 73-րդ տեղը։ «The Happy Planet Index (HPI)» ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքներով Հայաստանի երջանկության ցուցանիշը կազմում է 25.7[4]։
HPI-ն, հանդիսանալով կայուն բարեկեցության չափման աշխարհի առաջատար ծրագիր, ցույց է տալիս, թե՝ աշխարհի երկրները որքանո՛վ կարող են երկար, երջանիկ և կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար։ Երկրների դասակարգման ցուցանիշը կազմվում է՝ հիմնվելով երեք չափանիշերի վրա.
- բնակիչների կյանքի սպասվելիք միջին տևողություն
- բարեկեցություն
- էկոլոգիական «հետք»[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Երջանկության միջազգային օր Archived 2019-08-11 at the Wayback Machine.
- Մարտի 20-ը երջանկության միջազգային օր
- ՄԱԿ-ը Երջանկության միջազգային օր է սահմանել