Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան (Զովունի)
«Երկրորդ աշխարհամարտում զոհված զովունեցիների հիշատակին նվիրված հուշարձան», հուշարձան Կոտայքի մարզի Զովունի գյուղում։ Կառուցվել է 1979-1985 թվականներին՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված զովունեցիների։ Հուշարձանն ընդգրկված է ՀՀ Կառավարության կողմից հաստատված Զովունիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2]։ Տեղակայված է Զովունի գյուղով անցնող Երևան Եղվարդ ճանապարհի աջակողմյան հատվածում՝ թեք բարձունքի վրա։
Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան | |
---|---|
Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան համալիր Զովունիում | |
Տեսակ | մշակութային արժեք և հուշարձան |
Քանդակագործ | Հ․ Իսահակյան |
Ճարտարապետ | Հ․ Ասլանյան |
Ստեղծում | 1985 |
Բացում | 1985 |
Երկիր | Հայաստան[1] |
Բնակավայր | Զովունի |
Նյութ | քար |
Ներկա վիճակ | կանգուն |
ՀՀ ՊՄԱՀ | 6.29/3 |
World War II memorial in Zovuni Վիքիպահեստում |
Կառուցվածք և պատմություն
խմբագրելՀուշարձան համալիրը բաղկացած է մի քանի կառույցներից․
- մուտքի կիսակամարը, որի վրա փորագրված է 1941-1945 զոհված զովունցիների հիշատակին, երիզված դափնու տերևների քանդակներով
- մուտքի երկու կողմերում դրվագազարդ հավերժության խորհրդանիշով երկու քարե սկավառակներ են
- թանգարանը, որտեղ ներկայացված են ՀՄՊ-ում զոհված զովունեցիների նկարներ, հուշամեդալներ, նամակներ, թերթերից հոդվածներ, այլ փաստաթղթեր
Մուտքից աստիճանավանդակներով բարձրանալիս համալիրի արդեն բարձրադիր հատվածում են գտնվում հիմնական կոթողները՝
- ուղղաձիգ վեր խոյացող սյունը՝ մոտ 23 մ բարձրությամբ, ներկայացված է որպես հասկ, խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը պատերազմից հետո, սյան չորս կողմերից ջուր է բխում
- երկու խոնարհված սյուները
- հիշատակի ետնապատը, որի վրա փորագրված է Ռոբերտ Ռոժդեստվենսկու «Ռեքվիեմ (Հավերժ փառք հերոսներին)» բանաստեղծությունից հատված
Հուշահամալիրի կառուցման աշխատանքները սկսվել են 1979 թվականից, ավարտվել 1984-85 թվականներին։ Բացումը տեղի է ունեցել 1985 թվականի մայիսի 9-ին՝ ՀՄՊ հաղթանակի 40-ամյակին, նշվել մեծ շուքով։ Հուշարձանի կառուցման համար օգտագործվել է մոտ 1700 հատ կարմիր տուֆ։ Հուշահամալիրը կառուցվել է հիմնականում գյուղի բնակիչների հանգանակությունների և նախկին Զովունի սովխոզի պետական միջոցների հաշվին, ինչպես նաև աշխատանքերի մեծ մասը արվել է տեղի բնակիչների ուժերով[3], մասնավորապես ըստ Զովունի համայնքում պահպանված արխիվային տվյալների գյուղի բնակչությունը հանգանակել է մոտ 24000 ԽՍՀՄ ռուբլի։ Հուշահամալիրի ամբողջ տարածքը կանաչապատ է, դեկորատիվ ծառատեսակներով։
Հուշահամալիրի բարձունքում են նաև ամփոփված Արցախյան ազատամարտում զոհված զովունեցի ազամարտիկների շիրիմները։ Քառօրյա պատերազմի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին տեղադրվել են խաչքարեր[4]։ 2021 թվականին Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ զոհված Զովունիի 9 բնակիչների դիմաքանդակներ են տեղադրվել հուշարձան համալիրի մուտքի մոտ[5][6], 2021 թվականին հուշահամալիրում տեղադրվել է խաչքար բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան՝ 2020 թ․ զոհված զովունեցի Արամայիս Հայրապետյանի հիշատակին[7]։
2024 թվականին Նաիրի խոշորացված համայնքի բյուջեով նախատեսվում է հուշահամալիրի վերանորոգման աշխատանքներ[8]։
Հեղինակներ
խմբագրել- Քանդակագործ` Հ․ Իսահակյան
- Ճարտարապետ` Հ․ Ասլանյան
Պատկերներ
խմբագրել-
ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հուշաքարը հուշահամալիրում
-
Զովունիի սովխոզի 1979 թ․ արձանագրություն՝ հուշահամալիրի կառուցման
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 6․29/3 |
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ և գրականություն
խմբագրել- Դարչո Աբրահամյան, «Զովունի» գիրք (Երևան 1999, «Հրազդան-1» տպարան)
- Մանուկ Սիմոնյան, «Զովունի. Անցած գնացած հուշերից» գիրք (Երևան 1999, «Տիգրան Մեծ» տպարան)
- Զովունիի համայնքապետարանի արխիվային տվյալներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Հայն ու Հայաստանը. Զովունի
- ↑ Զովունի գյուղում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զովունեցիների հիշատակը հավերժացնող պուրակի բացման և խաչքար-հուշակոթողի օրհնման արարողությունը
- ↑ Արցախյան 2-րդ պատերազմում զոհված զովունեցիների հիշատակի պուրակ
- ↑ Հիշատակի պուրակ Զովունիում, Նաիրի համայնքի պաշտոնական կայք
- ↑ Անմահացած հերացիական Արամայիս Հայրապետյանին նվիրված խաչքար է բացվել իր ծննդավայրում
- ↑ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=10403976 Զովունի ՀՈՒՇԱՐՁԱՆ-ՆԱԽԱԳԻԾ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան (Զովունի)» հոդվածին։ |