«Երկրագունդ», քաղաքական, գիտական և առևտրային ամսագիր։

Երկրագունդ
Տեսակքաղաքական, գիտական և առևտրային ամսագիր
Հիմնադրվել է1863-1864 թվականներ
ՀրատարակիչԿարապետ Շահնազարյան
Հրատարակման վայրՄանչեստր

Պատմություն

խմբագրել

Լույս է տեսել 1863-1864 թվականներին Միացյալ Թագավորության Մանչեստր քաղաքում (24 համար)։ Խմբագիր-հրատարակիչ՝ Կարապետ Շահնազարյան։

Ներկայացրել է գաղութահայ վաճառականության ձգտումերը, ջատագովել Հայաստանում գործարաններ հիմնելու և ազգային արդյունաբերություն ստեղծելու գաղափարը։ Սատարել է հայ ազատագրական շարժումերին, համակրանքով արտահայտվել Զեյթունի ապստամբության մասին։ Քարոզել է Միքայել Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատության դրույթները, ընթերցողին կողմնորոշել դեպի ռուսական հեղափոխությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։