Երկշունչներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ձկներ
Ինֆրադաս Կռճիկային ձկներ
Կարգ Երկշունչներ
Լատիներեն անվանում
Dipnoi Müller, 1844



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Երկշունչներ (լատին․՝ Dipnoi), ձկների ենթադաս, որի շնչառությունը միաժամանակ և՛ քիմուխտային է, և՛ թոքային։ Թոքերի դերը կատարում է ձևափոխված լողափամփուշտը, որը միացած է կլանին։ Մարմինը երկարավուն է (մինչն 2մ)՝ կողերում սեղմված կամ օձաձկնաձև։ Բնորոշ է ներքին քթանցքերի՝ խոանների առկայությունը։ Նախասիրտը միջնապատով բաժանված է աջ և ձախ նախախորշի։ Ունեն թոքային արյան շրջանառություն։ Թիկնալարը պահպանվում է ամբողջ կյանքում։ Աղիքը պարուրաձն փականով բացվում է կլոակայում։ Հայտնի է 12 ընտանիք․ 9-ը՝ բրածո, 3-ը՝ ժամանակակից՝ Ceratodidae (1 սեռ, 1 տեսակ), Lepidosirenidae (1 սեռ, 1 տեսակ) և Protopteridae (1 սեռ, 3 տեսակ)։ Տարածված են Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում, Կենտրոնական Աֆրիկայում։ Ապրում են քաղցրահամ ջրերում, դանդաղահոս և ոչ խորը ջրամբարներում, սնվում են անողնաշարավոր կենդանիներով, մանր ձկներով, երկկենցաղներով։ Որոշ տեսակներ (օրինակ, եղջերատամը) բարձրանում են ջրի մակերես և շնչում մթնոլորտային օդը։ Արդյունագործական նշանակությունը մեծ չէ։ Երկշունչների բրածո մնացորդները հայտնի են դևոնի շրջանից և ատամնավոր թիթեղների տեսքով հանդիպում են ամենուր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 615
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկշունչներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկշունչներ» հոդվածին։