Երիտասարդ Մաո Ցզե Դունի արձան

Երիտասարդ Մաո Ցզե Դունի արձան (չինարեն՝ 毛泽东青年艺术雕塑), Չինաստանի Հունյան նահանգի Չանշա քաղաքը երիզող Սյանցզյան գետի Ցզյույչժոու կղզում գտնվող քանդակ։

Երիտասարդ Մաո Ցզե Դունի արձան
Տեսակհուշարձան և colossal statue?
Երկիր Չինաստան
ՏեղագրությունՉանշա
Բարձրություն32 մետր
Շինանյութգրանիտ
Հիմնադրված է2009
Քարտեզ
Քարտեզ

Կենսագրություն խմբագրել

Մաո Ցզե Դունը ծնվել է 1893 թվականի դեկտեմբերի 26-ին Հունան նահանգի Շաոշան գյուղում` նահանգի մայրաքաղաք Չանշայից քիչ հեռու։ Մանուկ հասակում Մաոն ընկերների հետ զբոսնել է Ցզյույչժոու կղզում (անգլ.՝ Orange Isle) և լողացել Սյանցզյան գետում[1][2]։ Սինհայական հեղափոխության ժամանակ Մաոն գտնվել է Չանշայում և 1913-1918 թվականներին ուսանել Հունանյան № 1 մանկավարժական ուսումնարանում։ Այնտեղ նա խորամուխ է եղել փիլիսոփաների և հեղափոխականների գաղափարների մեջ[3]։ Այնուհետ նա գնացել է Պեկին, երկար շրջագայել երկրում՝ հաստատվելով Շանհայում։ Կոմունիստական կուսակցության և Գոմինդանի շարքերում ծավալած գործունեության պատճառով նա ֆիզիկապես և հոգեպես հյուծվել էր։ Ուստի որոշել է վերադառնալ Շաոշան, որտեղ հետագայում մասնակցել է գյուղացիների ռազմական և տեսական նախապատրաստմանը[4]։ 1925 թվականի ձմռանն այդ գործունեությունը գրավել է տեղական իշխանությունների ուշադրությունը, և Մաո Ցզե Դունը ստիպված է եղել հեռանալ[5]։

Կառուցում խմբագրել

 
Քանդակի համապատկեր

2007 թվականին Հունյան նահանգի կառավարությունը, Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղկոմն ու Չանշա քաղաքի վարչակազմն սկսել են հուշարձանի կառուցման աշխատանքները, որի համար պահանջվել է կարմիր գրանիտի 8000 բլոկ՝ ընդհանուր 2000 տոննա կշռով, որը բերվել էր Ֆուցզյան նահանգից[6][7]։ Քանդակի կառուցման ծախսերը կազմել են 300 միլիոն յուան (35 միլիոն ԱՄՆ դոլար)[8]։ Քանդակագործներից մեկը՝ Սի Լե-Վին, ասել է. «32-ամյա Մաոյի կերպարն ստեղծելիս մենք ջանացել ենք զերծ մնալ կարծրատիպերից»։ Ցզե Դունի աղջիկը՝ Շաո Խուանը, և թոռը՝ Մաո Սինյունը, քանդակը շատ են հավանել[9]։

2009 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Մաոյի 116-ամյակի կապակցությամբ, տեղի է ունեցել արձանի բացման արարողությունը։

Ստեղծագործություն խմբագրել

Հուշարձանը մարմնավորում է երիտասարդ Մաո Ցզե Դունին 1925 թվականին՝ քամուց ծփացող վարսերով։ Արձանի երկարությունը 83 մետր է, լայնությունը՝ 41 մետր, բարձրությունը՝ 32 մետր։ Արձանի հարակից 3500 մ² մակերեսով տարածքում կա հուշահամալրային թանգարան, որտեղ ցուցադրված է Մաոյի և նրա համախոհների գործունեությունը։ Այնտեղ տեղակայված է նաև Մաո Ցզե Դունի արվեստի և պոեզիայի գիտահետազոտական ինստիտուտը[10]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 2013 թվականի դեկտեմբերի 3-ին ավարտվել են հուշարձանի՝ մեկ ամիս տևած մաքրման աշխատանքները, որից հետո այն վերաբացվել է[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Changsha Orange Isle" Արխիվացված 2014-03-12 Wayback Machine
  2. "伟人伫立橘洲头 毛泽东雕像背后的故事" (на китайском). Ifeng
  3. Путешествие в землю аватаров
  4. Schram 1966, pp. 82, 90–91
  5. Schram 1966, p. 83
  6. ««《毛泽东青年艺术雕塑今日安装完毕》» (на китайском). Ifeng». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. «青年毛泽东雕塑伫立橘子洲头 (на китайском). Changsha Evening News». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. Статуя Мао Цзэдуна в Чанше
  9. «A new face for Chairman Mao». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. «Скульптура молодого Мао Цзэдуна засияла в провинции Хунань». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 19-ին.
  11. В Чанша почистили скульптуру молодого Мао Цзэдуна _russian.china.org.cn