Երիշատ (գետակ)
Երիշատ, գետակ Սևանա լճի ավազանում, Մասրիկ գետի կենտրոնական ճյուղը, հնում ավելի շատ հայտնի էր Երիշատ, հետագայում՝ Արաշատ անունով։ Սկիզբ է առնում Ծարասար լեռան լանջից։ Մինչև Գիլի լճի չորացումը, Երիշատը միանում էր Սոդ գետակին և թափվում այդ լիճը[1]։
Երիշատ | |
---|---|
Գետաբերանի տեղակայում | Մասրիկ |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Գեղարքունիքի մարզ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 239 — 992 էջ։