Երիշատ, գյուղ Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Աղիովիտ գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում։ Գտնվում էր Արճեշ քաղաքից 8-10 կմ հյուսիս, Զելանդերե (Զելան, հնում Աղի) գետի ափին։

Գյուղ
Երիշատ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԱրճեշի գավառակ
Այլ անվանումներԱրաշատ, Գերիշատ, Երշատ, Էրիշատ, Իրիշադ, Իրիշատ, Հերիշատ
Ազգային կազմքրդեր
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Երիշատի մոտ գտնվող ձորում Լենկթեմուրի արշավանքներից ապաստանել էին բազմաթիվ բնակիչներ։ Ավելի ուշ ժամանակներում գյուղը բաժանվում է երկու թաղերի՝ Իրիշատ Ներքին և Իրիշատ Վերին, որոնք հետագայում դառնում են գյուղեր։ Գյուղը գոյություն է ունեցել մինչև Մեծ եղեռնը։

Բնակչություն խմբագրել

1910-ական թվականներին ուներ 66 տուն քուրդ և 25 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործություն, այգեգործությունն ու անասնապահությունն էր։ Հայերը նաև զբաղվում էին տառեխի որսով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում կա հին ավերված բերդ, որի պատճառով երբեմն բնակավայրն կոչում են բերդաքաղաք[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 239-240

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 463