Երեք պարողներ
«Երեք պարողներ» (ֆր.՝ Les Trois Danseuses), Պաբլո Պիկասոյի նկարը, որը վրձնել է 1925 թվականին՝ սյուրռեալիզմի շրջանի սկզբում։ Նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում։ Նկարի չափսերն են՝ 215,3 × 142,2 սմ[4]։
Երեք պարողներ ֆր.՝ Les Trois Danseuses | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պաբլո Պիկասո[1] |
տարի | 1925 |
բարձրություն | 142,2 սանտիմետր[2] |
լայնություն | 215,3 սանտիմետր[2] |
ուղղություն | նեոդասականություն |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ[1] |
գտնվում է | Թեյթ Մոդեռն |
հավաքածու | Թեյթ |
սեփականատեր | Թեյթ[3] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Նկարը համարվում է Պիկասոյի առաջին նկարը, որը ստեղծել է սյուրռեալիզմի շրջանում։ Նկարը նշանավորվում է պատկերավորման նոր ձևով, լի է զգացմունքայնությամբ և դրամատիզմով։
Բաց պատուհանի և կապույտ երկնքի ֆոնին պատկերված են բալետային կեցվածքով երեք կերպարներ։ Ձախից պատկերված է Ժերմեն Գարգալլոն՝ չարաբաստիկ մի կին, որի պատճառով Պիկասոյի մոտ ընկեր Կառլոս Կասագեմասը դիմել է ինքնասպանության։ Նա պատկերված է կտավի կենտրոնում։ Աջից մուգ ուրվագծով պատկերված է նկարիչ Ռամոն Պիշոյի կերպարը, որը դարձել է Ժերմենի ամուսինը՝ Կասագեմասի մահվանից մի քանի տարի հետո։ Այդ ժամանակ, երբ Պիկասոն նկարել է «Երեք պարողներ»-ը, իմացել է Պիշոյի մահվան մասին։ Նկարչի համար դա դարձել է մեծ ցնցում և հիշեցրել նրան Կասագեմասի մահվան մասին։ Նկարչի երկու մոտ ընկերները, ովքեր ներգրավվել էին սիրային եռանկյունու մեջ, մահացած էին[4]։
Ակնհայտ է, որ Պիկասոն մինչև Մոնտե Կառլո մեկնելն է աշխատել նկարի վրա։ Փարիզ վերդառնալով նա ամբողջովին փոխել է իր ոճը։ Ռենտգենագրության միջոցով պարզ է դառնում, որ ներկի վերին շերտի տակ եղել է այլ գեղանկարչություն[5]։ Կերպարները պատкերված են ավելի դասական ձևով։ Կտավի ստորին մասը ավելի հետաքրքիր է։ Այդտեղ տեսանելի են երկու ոտք, որը պատկանում է ձախ մասի կերպարին, իսկ մյուսը՝ աջի։ Նրանք էապես տարբերվում են աբստրակտ ձևից՝ փոխարինելով նրանց։
1965 թվականին նկարը դարձել է Թեյթի բրիտանական պատկերասրահի մաս՝ պատկերասրահի ներկայացուցիչ Ռոլանդ Պենրոուզի և Պիկասոյի երկար համաձայնությունից (տևել է մոտ հինգ տարի) հետո։ Նկարի անվանման հարցում միշտ վեճ է առաջացել։ Պիկասոն նկարն անվանում էր «Պար» (La Danse), իսկ Ռոլանդը օգտագործում էր «Երեք պարողներ» (Les Trois Danseuses) անվանումը, որի հետ նկարիչը չէր համաձայնում։ Չնայած անհամաձայնությանը՝ Ռոլանդը շարունակում էր օգտագործել այդ անվանումը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://artuk.org/discover/artworks/the-three-dancers-117831
- ↑ 2,0 2,1 http://www.tate.org.uk/art/artworks/picasso-the-three-dancers-t00729
- ↑ https://www.tate.org.uk/art/artworks/picasso-the-three-dancers-t00729
- ↑ 4,0 4,1 «Pablo Picasso. The Three Dancers. 1925». TATE. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «The Three Dancers: a look beneath the surface of Picasso's paintings». TATE. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «The Three Dancers 1925 by Pablo Picasso». TATE. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.