«Երեք ալարկոտ» (գերմ.՝ Die drei Faulen), Գրիմ եղբայրների հեքիաթը։ Այն կարճ ֆարս է թագավորի մասին, որն իր համար ժառանգորդ է ընտրում ամենաալարկոտ որդուն[1]։ Հեքիաթների սյուժեների Աարնե-Թոմփսոնի դասակարգման համակարգում ներկայացված է 1950 համարի ներքո։

Երեք ալարկոտ
գերմ.՝ Die drei Faulen
Երեք ալարկոտ (Գերման Ֆոգելի նկարազարդում, 1892)
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՇվանկ
ՀեղինակԳրիմ եղբայրներ
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/jacob-grimm_wilhelm-grimm/household-tales/margaret-hunt/text/the-three-sluggards
 The Three Sluggards

Գրիմ եղբայրների հեքիաթների ժողովածուում գտնվում է 151 (KHM 151) համարի ներքո։ Այդ համարն ունի նաև «Տասներկու ալարկոտ ծառաներ» պատմությունը։

Սյուժե խմբագրել

Մահացող թագավորը ցանկանում է, որ իրեն հաջորդի իր երեք որդիներից ամենաալարկոտը։ Առաջինն ասում է, որ քնելիս ալարում է աչքերը փակել, նույնիսկ եթե աչքերի մեջ ջուր կաթի։ Երկրորդը պնդում է, որ ոտքերը խարույկից չի հեռացնում, եթե նույնիսկ դրանք այրվում են։ Երրորդ որդին էլ ասում է, որ եթե իրեն կախելու լինեն, և ինչ-որ մեկն էլ սուր դանակ տա պարանը կտրելու համար, ապա ալարկոտությունից պարանը չի կտրի։ Լսելով այդ՝ հայրն ասում է. «Ամենաալարկոտը, երևում է, դու ես, ուրեմն դու էլ կդառնաս թագավոր»։

Սյուժեի ծագում և տարբերակներ խմբագրել

Հեքիաթն սկիզբ է առնում Յոհաննես Պաուլիի (1455-1530) «Շիմպֆ և Էռնստ» (1522) պատմվածքից և գերմանական գրականության մեջ տարածված է եղել 15-16-րդ դարերում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրիմ եղբայրներ, Հեքիաթներ, Երևան, 2007։

Գրականություն խմբագրել

  • Grimm, Brüder. Kinder- und Hausmärchen. Vollständige Ausgabe. Mit 184 Illustrationen zeitgenössischer Künstler und einem Nachwort von Heinz Rölleke. S. 661. Düsseldorf und Zürich, 19. Auflage 1999. (Artemis & Winkler Verlag; Patmos Verlag; ISBN 3-538-06943-3)
  • Rölleke, Heinz (Hrsg.): Grimms Märchen und ihre Quellen. Die literarischen Vorlagen der Grimmschen Märchen synoptisch vorgestellt und kommentiert. 2., verb. Auflage, Trier 2004. S. 230—233, 565—566. (Wissenschaftlicher Verlag Trier; Schriftenreihe Literaturwissenschaft Bd. 35; ISBN 3-88476-717-8)