Երեքշաբթիները Մորիի հետ

գիրք

«Երեքշաբթիները Մորիի հետ» (անգլ.՝ Tuesdays with Morrie) — վավերագրական գիրք, գրված 1997 թվականին, ԱՄՆ-ում, Միտչ Էլբոմի կողմից։ Գիրքը նկարագրում է Մորի Շվարցի՝ սոցիոլագիայի պրոֆեսորի իրական պատմությունը, և իր փոխհարաբերությունը իր ուսանող՝ Միտչ Էլբոմի հետ։ Գիրքը տալիս է կյանքի մասին իրական դասեր, որոնք Միտչը ստանում է իր ուսուցչից, ով տառապում էր ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզով։

Երեքշաբթիները Մորիի հետ
անգլ.՝ Tuesdays with Morrie``
ՀեղինակMitch Albom?
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրկենսագրական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչRandom House
Հրատարակման տարեթիվ1997
Կայքtuesdayswithmorrie.com(անգլ.)

Ստեղծման պատմություն խմբագրել

1955 թվականին Միտչ Էլբոմը ABC Նայտլայն լրատվական հաղորդմամբ տեսավ Մորի Շվարցի՝ սոցիոլագիայի պրոֆեսորի հետ հարցազրույցը, որտեղ նա պատմում էր իր կյանքի, անբուժելի ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ հիվանդության և իր մոտակա սպասված մահվան մասին։ Միտչը, ով քոլեջում սովորելու ընթացքում լավ գիտեր Մորի Շվարցին՝ իր այն ժամանակվա դասավանդողին, կապվել էր նրա հետ և եկել էր նրան այցելելու Բոստոնի արվարձանում և հետո սկսեց ամեն երեքշաբթի գալ, կյանքի և մահվան հարցերի քննարկումների համար։ Փորձելով գտնել Մորիի բժշկական ծախսերը հոգալու համար մի հնար, Միտչը որոշեց գտնել գրքի հրատարակիչ, ով կնկարագրեր իր այդ այցելությունները։ Շատ հրատարակիչների կողմից մերժվելուց հետո, գրքի գաղափարը ընդունվեց Դաբլդեյ հրատարակչության կողմից, սակայն կարճ ժամանակով՝ մինչև Մորիի մահը, փորձելով այդպես իրականացնել մտածված օգնությունը։ Երեքշաբթիները Մորիի հետ գիրքը հրատարակվել է 1997 թվականին, ոչ մեծ քանակությամբ և իր հետ ներկայացնում էր հանդիպումների ժամանակագրությունը, որոնք Միտչ Էլբոմը անցկացրել էր իր ուսուցչի հետ։ Նախնական հրատարակված տպաքանակը 20,000 օրինակ էր։ Շնորհիվ մարդկանց ասեկոսեների գրքերի վաճառքը որոշ չափով աճեց, իսկ կարճ հիշատակումը Օպրա Ուինֆրիի հաղորդման մեջ հանեց գիրքը Նյու Յորքյան բեստսելլերներ՝ 1997 թվականի հոկտեմբերին։ Ապա գրքի հանրաճանաչությունը մեծացավ ավելի արագ կերպով, և վեց ամիս հետո այն ցուցակում զբաղեցրեց առաջին տեղը։ Գիրքը մնաց բեստսելլերների ցուցակում 205 շաբաթ շարունակ[1]։ Վաճառվել է ընդամենը 14 միլիոն գրքի կրկնօրինակ, այն թարգմանվել է 41 լեզուներով[2] և համարվում է ամբողջ ժամանակների ամենաշատ կարդացած գրքերից մեկը[3]։

Սյուժե խմբագրել

Լրագրող Միտչ Էլբոմը հիշում է այն ժամանակները, որ անցկացրել է իր 78-ամյա սոցիոլոգիայի ուսուցչի՝ Մորի Շվարցի հետ, ով մահանում է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզից։ Լինելով Մորիի նախկին ուսանողը, Միտչ Էլբոմը ոչ մի անգամ կապ չի հաստատել Մորիի հետ, քոլեջում դասընթացների հաճախելու ժամանակահատվածից ի վեր։ Առաջին երեք գլուխները պարունակում են Միտչի և Մորիի վերջին խոսակցության նախապատրաստությունը, հետադարձ հայացք են գցում քոլեջում Միտչի ավարտական արարողությանը և իրադարձությունների տեսությանը, որոնք կատարվել են Միտչի կյանքում քոլեջն ավարտելու և իր նոր ուսուցչի հետ հանդիպման ժամանակամիջոցում։ Միտչը՝ հաջողակ սպորտայի լրագրող էր Դետրոյիտ ֆրի մամուլ ամսագրում, չնայած մանուկ հասակում երազել է դառնալ դաշնակահար։ Տեսնելով Մորիին ABC Նայտլայն հեռուստահաղորդման մեջ, Միտչը զանգեց Մորիին, ով ճանաչեց իր ուսանողին չնայած 16 տարվա բացակայությունից հետո։ Միտչը խոստացավ Միչիգանից գալ Մասաչուսետս՝ Մորիին տեսնելու։ Լրագրողների գործադուլը ազատեց Միտչին աշխատանքից և նա կարող էր գալ ամեն երեքշաբթի՝ Մորիին այցելելու համար։ Ստացված գիրքը հիմնված է այս հանդիպումների վրա՝ լրացված Մորի Շվարցի դասախոսություններով և կյանքի փորձով, ինչպես նաև հետադարձ հայացք գցելով զուգընթաց իրադարձություններին։

Գրքի հիմնական թեմաներ խմբագրել

Ամեն շաբաթվա իրենց հանդիպումների ընթացքում, որոնք նկարագրված են գրքի մեջ, Մորին կիսվում է մյուս հիմնական, կարևորագույն թեմաների իր պատկերացումների մասին։

Վերցնել և վերադարձնել խմբագրել

Մորին ընդգծում է տալու կարողության կարևորությունը։ Նա ասում է, որ մենք ոչ միայն պետք է սովորենք սիրել, այլ ընդգծում, որ մենք պետք է սովորենք տալ ինչքան հնարավոր է շատ մեր սիրուց և ի պատասխան ընդունենք սերը։ Մորին բացատրում է, որ նյութական հարստության ստացումը երբեք չի տալիս իրական երջանկություն։ Իրականում, միակ եղանակը երջանիկ լինելու դա տալ այն ինչ ունենք, ոչ միայն շոշափելի իրերը, ինչպես օրինակ գումար նվիրատվության համար, այլ նաև մեր էմոցիաները, ժամանակը և ջանքերը։ Այս անշոշափելի բաները իրենց մեջ մարմնավորում են այն, ինչ Մորին համարում է խելամիտ կեցություն։

Մահ, պայքար և համակերպում խմբագրել

Մորին պայքարում էր իր հիվանդության՝ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի դեմ՝ կանխազգալով իր անխուսափելի մահը։ Մորին շուտով ընդունում է իր մոտալուտ մահվան միտքը, երբ սկսում է համակարծիք լինել բուդդայական փիլիսոփայությանը, ըստ որի յուրաքանչյուր օր մենք պետք է հնարավոր համարենք այն, որ այդ օրը մեզ համար կդառնա վերջին օրը երկրի վրա։ Այս մտքի սկզբունքն այն է, որ մարդը կարող է սովորել ինչպես ապրել, միայն սովորելով, թե ինչպես կարելի է մահանալ։

Սեր, ընտանիք, ընկերներ և շփում խմբագրել

Մորին ասում է, որ սիրելը ամենակարևոր բանն է, որ մենք կարող ենք անել։ Մինչդեռ հասարակությունը ունի այլ գերակայություն․ մեզանից շատերը միայն դես ու դեն են վազում՝ կենտրոնանալով ոչ այնքան տրամաբանական տեսակետների վրա, ինչպես օրինակ կարիերայի առաջադիմության կամ նյութական բարիքների, և արհամարհում ենք մեր կյանքի շատ ավելի կարևոր տեսակետները։ Դա այն ճանապարհը չէ, որ հասնենք իրական երջանկության։ Անհատը պետք է մերժի մասսայական կուլտուրան, որպեսզի սահմանի իր արժեքները և կառուցի իր երջանկությունը։ Կուլտուրան պետք է վերածնվի և կառուցվի ընկերների, ընտանիքի և շրջապատող մարդկանց շուրջ։ Չնայած Մորին չէր առաջարկում հասարակությանը կուրորեն ընդունել այդպիսի կուլտուրան, նա իր փորձով ցույց էր տալիս,որ այդ տեսակետները պետք է մարդու կյանքում լինեն գերակայող։ Կախված այն բանից թե ինչ կուլտուրա մենք կընտրենք, մեզանից ոչ մեկ չի կարող ապրել առանց սիրո։

Մասսայական կուլտուրա խմբագրել

Ժամանակակից կուլտուրան, մասսայական ինֆորմացիայի հետ միասին ներշնչում են անհատին աղավաղված արժեքների համակարգ։ Գործնականորեն յուրաքանչյուր իր այցելություն ժամանակ, Միտչը Մորիի ուշադրությունը սևեռում էր յուրաքանչյուր թերթի բազմաթիվ բացասական լուրերի վրա, պահպանելով հայտնիների ազգային պատկանելիությունը։ Հակառակ դրան, Մորին իր կյանքի ընթացքում, ձևավորել է իր անհատականության արժեքների համակարգը, հայտնի կուլտուրայի արժեքներին հասնելու փոխարեն։ Նա հորդորում է ուրիշներին անել նույնը։

Գրքի աուդիո տարբերակ խմբագրել

Լինելով պրոֆեսիոնալ սպորտային մեկնաբան, Միտչ Ալբոմը ինքն է հնչունավորում իր գրքի աուդիո տարբերակը (անգլերեն), առանց դերասաններին ներգրավելու[4]։ Գրքի աուդիո տարբերակում հնչում են վավերագրական հատվածներ հենց Մորի Շվարցի ձայնագրված ձայնով, որն արել է Միտչը իրենց հանդիպումների ժամանակ, որտեղ Մորին արտաբերում է մի քանի ասույթներ, որոնք իր մահից հետո դարձել են գրքի համար բանալի խոսքեր[4]։

Էկրանավորում խմբագրել

1999 թվականին ռեժիսոր Միկ Ջեքսոնը գրքի համար համանուն դրամատիկական ֆիլմ է նկարել, որտեղ նկարահանվել են Ջեք Լեմոնը՝ Մորիի դերում և Հենկ Ազարիան՝ Միտչի դերում։ Մորիի դերը կատարելու համար Լեմոնին պարգևատրել են Էմմի մրցանակով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stephanie V. Siek. «Tuesdays (and more) with MORRIE SCHWARTZ.» The Boston Globe. Thursday, November 10, 2005. Available: [1](չաշխատող հղում)
  2. Mouth Public Relations. Tuesdays with Morrie tip-sheet. http://www.mouthpublicrelations.com/news.php?item=22 Արխիվացված 2009-09-01 Wayback Machine
  3. Irvin, Woodrow. «Festival to Toast Literature.» Washington Post. Thursday, September 20, 2007. PW03. Online. Internet. Available: Washington Post
  4. 4,0 4,1 Tuesdays with Morrie Audio Book: Description. Audioeditions.com(չաշխատող հղում)