Երեկոյան նորություններ (անգլ.՝ The Evening News), ամերիկյան գրող Արթուր Հեյլիի վեպ-բեսթսելերը՝ գրված 1990 թվականին։ Վեպը պատմում է ամերիկյան Սի-Բի-Էյ հեռուստաընկերության աշխատանքի մասին, որը ամերիկյան հեռուստադիտողի համար շատ հայտնի ու ճանաչված նախատիպ է։ Ըստ էության սա արտադրական վեպ է, ինչպես Հեյլիի մնացած վեպերը, որոնք դարձել են բեսթսելերներ։

Երեկոյան նորություններ
անգլ.՝ The Evening News
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակԱրթուր Հեյլի
ԵրկիրԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1990
Հրատարակվել է1990

Սյուժե

խմբագրել

Վեպի գործողությունները կատարվում են XX դարի վերջում ԱՄՆ-ում ու Հարավային Ամերիկայում։

Պերուական ահաբեկչական «Սենդերո Լումինոսո» կազմակերպությունը կատարում է հանդուգն ակցիա՝ Սի-Բի-Էյ կազմակերպության հաղորդավար Կրոուֆորդ Սլոունի ընտանիքի առևանգումը։ Նրանց կյանքի դիմաց ահաբեկիչները պահանջում են ուղիղ եթերով ցուցադրել հինգ հեռուստահաղորդում, ընդհանուր «Համաշխարհային հեղափոխություն։ Սենդերո Լումինոսոն ցույց է տալիս ուղին» անվանումով։ Սի-Բի-Էյի տնօրինությունը որոշում է ձևավորել մի խումբ, որը պետք է զբաղվի գերիների որոնմամբ, որը պետք է գլխավորի լավագույն թղթակիցներից մեկը՝ Հարի Պարթրիջը։ Սլոունի կինը՝ Ջեսիկան, Պարթրիջի նախկին սիրեցյալն է։

Պարթրիջի խմբին հաջողվում է պատկերացնել առևանգիչների գործողությունների պատկերը, նրանք գտնում են ահաբեկիչների ժամանակավոր թաքստոցը, որտեղ նրանք բերել էին գերիներին, սակայն այդ նույն ժամանակ առևանգողները հասցնում են գերիներին տանել Պերու։ Օգտագործելով իր հարաբերությւոնները, Պարթրիջը պարզում է, որ առևանգման ետևում կանգնած է «Սենդերո Լումինոսոն»։ Նա մեկնում է Պերու և գտնում այն կնոջը, ում հետ ապրում էր անեսթեզիոլոգ Բաուդելյոն, խմբի անդամներից մեկը։ Կաթոլիկական եկեղեցու եպիսկոպոսը Պարթրիջին հայտնում է, որ «Սենդերո Լումինոսոն» հոգևորականներին ստիպել է հեռանալ տվյալ տարածքից, քանի որ այնտեղ տեղի է ունենում ինչ-որ ակցիա։ Պարթրիջը համեմատելով ստացած ինֆորմացիաները, հասկանում է, որ գերիները գտնվում են Նուևա Էսպերանսում՝ պերուական փոքրիկ գյուղակում։ Պարթրիջի խումբը որոշում է իրականացնել սեփական ուժերով գերիներին ազատ արձակելու ծրագիր, քանի որ պերուական բանակը ցանկանում է սկսել արյունալից ջարդ, որտեղ կմահանան ինչպես օտարականներ, այնպես էլ գերիները։ Խոր գիշերով Պարթրիջի մարդիկ ոչնչացնում են սենդերիստների պահակազորը, վերցնում են գերիներին ու գնում են դեպի վայրէջքի գոտի, որտեղ նրանց պետք է վերցնի ինքնաթիռը։ Ահաբեկիչները գնում են նրանց հետևից։ Դժբախտաբար նավի շարժիչներից մեկը, և խումբը ստիպված դեպի վայրէջքի գոտի գնում է ոտքով։ Ահաբեկիչները հասնում են նրանց։ Պարթրիջը մահանում է ինքնաթիռ մտնելու ժամանակ։ Մնացածը փրկվում են։

Վեպի գրման պատմությունը

խմբագրել

Մինչև վեպի գրելը Հեյլին երկար ժամանակ ուսումնասիրել է պերուական ջունգլիներում պարտիզանական կռիվների մասին, ինչը եղել է շատ դժվար, քանի որ գրողն այդ ժամանակ մոտավորապես 70 տարեկան էր։

Աղբյուրներ

խմբագրել
  • Ա․ Հեյլի «Երեկոյան նորություններ»․ վեպ ISBN 5-17-004684-7