Արթուր Հեյլի (անգլ.՝ Arthur Hailey, ապրիլի 5, 1920(1920-04-05)[1][2][3][…], Լութոն, Luton, Բերդֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - նոյեմբերի 24, 2004(2004-11-24)[5][1][2][…], Նասաու, Բահամյան Կղզիներ), բրիտանական ծագման կանադացի արձակագիր, որն արտադրական վեպի ժանրում մի շարք բեսթսելլերներ է հեղինակել։ Իր կյանքի ընթացքում գրել է 11 գիրք։

Արթուր Հեյլի
անգլ.՝ Arthur Hailey
Ծննդյան անունանգլ.՝ Arthur Frederick Hailey
Ծնվել էապրիլի 5, 1920(1920-04-05)[1][2][3][…]
ԾննդավայրԼութոն, Luton, Բերդֆորդշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էնոյեմբերի 24, 2004(2004-11-24)[5][1][2][…] (84 տարեկան)
Վախճանի վայրՆասաու, Բահամյան Կղզիներ
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ և արձակագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Կանադա
Ուշագրավ աշխատանքներՀյուրանոց (վեպ) և Airport?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Անգլիայում, Բեդֆորդշիրի կոմսության Լութոն քաղաքում։ Նրա հայրն աշխատում էր ֆաբրիկայում, իսկ մայրը շատ նպատակասլաց էր և ցանկանում էր, որ իր որդին հարգված մարդ դառնա։ Դեռ պատանեկան հասակում Արթուրն սկսել է ստեղծագործել։ 14 տարեկանում Հեյլին ստիպված է եղել թողնել դպրոցը։ Նրա ծնողները գումար չունեին` հետագա ուսումը վճարելու համար։ Նրանք կարողացել են միայն վճարել մեքենագրության ու սղագրության դասերի համար, որոնց հաճախել է Արթուրը[6]։ 1934-1939 թվականներին Լոնդոնում աշխատել է որպես գրասենյակային ծառայող։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես, 1939-1947 թվականներին, ծառայել է Արքայական ռազմաօդային ուժերում, ինչից հետո տեղափոխվել է Կանադա։ Բնակություն է հաստատել Տորոնտոյում, աշխատել է անշարժ գույքի վաճառքի, առևտրի, գովազդի ոլորտներում ու շարունակել է գրել։

1955 թվականին Հեյլին գրել է «Վտանգավոր թռիչք» սցենարը, որը գնել է Société Radio-Canada-ն։ Այս սցենարով 1956 թվականին թողարկված հեռուստաֆիլմը արագ հայտնի է դառել։ 1965 թվականին «Հյուրանոց» վեպի հաջողությունից հետո Հեյլին տեղափոխվել է Կալիֆորնիա, 1969 թվականին տեղափոխվել է Բահամյան Կղզիներ` խուսափելու ամերիկյան ու կանադական հարկերից, որոնք խլում էին նրա եկամուտների 90 տոկոսը։ Հեյլին ապրում էր Բահամյան Կղզիների կղզիախմբի Նյու Փրովիդենս կղզում, թանկարժեք առանձնատանը, իր երկրորդ կնոջ` Շեյլայի հետ (որը 1978 թվականին գրել է «Ես ամուսնացել եմ բեսթսելլերի հետ» գիրքը)։ Մահացել է իր առանձնատանը, 84 տարեկան հասակում[6]։

Արթուր Հեյլիի շատ գրքեր № 1 բեսթսելլերներ են դարձել Նյու Յորք Թայմսի ցանկում։ Աշխարհում վաճառվել է նրա գրքերի ավելի քան 170 միլիոն օրինակ 40 լեզուներով։ Նրա շատ ստեղծագործություններ էկրանավորվել են, իսկ ըստ «Հյուրանոցի» նկարահանվել է «Հյուրանոց» հեռուստասերիալը (1983-1988 թվականներ)։ «Օդանավակայանի» սցենարով նկարահանվել է «Օդանավակայան» ֆիլմը (1970) և ևս երեք մաս 1975, 1977 և 1979 թվականներին։

Անձնական կյանք խմբագրել

  • 1944 թվականին Հեյլին ամուսնացել է Ջոան Ֆիշվիկի հետ, ամուսնությունից ծնվել են երեք որդի` Ռոջերը (1946), Մարկը (1949) և Ջոնը (1948)։ Ամուսնությունը երկար չի տևել, և զույգը 1950 թվականին բաժանվել է։
  • 1951 թվականին Արթուր Հեյլին ամուսնացել է սղագրիչ Շեյլա Դանլոպի հետ, ամուսնությունից ծնվել է երկու դուստր` Ջեյնը (1954) և Դիանան (1954), ինչպես նաև որդին` Սթիվենը (1959)։ Այս միությունը տևել է մինչև 2004 թվական, այսինքն, մինչև գրողը մահը։
  • Հեյլիի թոռները Պոլ Հեյլին, Էմմա Հեյլին, Շառլոտ Հեյլին և Բրուկ Հեյլին են։ Վերջինս ուսանող է Հյուսիսային Կալիֆորնիայում։ Ռայան Հեյլին բաս կիթառահար և վոկալիստ է Սան Ֆրանցիսկոյի Erogenous Jones խմբում։ Քրիս Հեյլին հնչյունավորման ինժեներ է Սիեթլում։

Քննադատություն խմբագրել

Հեյլին ավելի քան մեկ տարի աշխատել է սյուժեի վրա, գրեթե վեց ամիս նշումներ ու սևագրություն է արել, և արդյունքում, գրեթե մեկուկես տարի գրել է սեփական գիրքը։ Այդօրինակ հաստատակամ աշխատանքը` 67 տարեկանում պերուական ջունգլիներում պարտիզանական պատերազմի մասին տեղեկատվություն հավաքելը «Երեկոյան նորություններ» վեպի կամ հյուրանոցային գործի մասին 27 գրքի ընթերցումը «Հյուրանոց» վեպի համար ստեղծագործություններում ընթերցողներին տեսանելի ռեալիզմ է ավելացնում, չնայած որոշ քննադատներ դա համարում են գրական թույլ տաղանդը թաքցնելու միջոց։ Քննադատները հաճախ նախատել են Հեյլիին` նշելով, թե նրա հաջողությունը բազմաթիվ գրական կլիշեներ օգտագործելու մեջ է, թե նրա ոճը միջին բնավորության ճգնաժամ է, որն արտահայտվում է անհանգստությամբ, տրամադրության փոփոխություններով, զուգահեռ սյուժետային գծերի օգտագործմամբ։ Ինքը` Հեյլին, իրեն լուրջ գրող չի համարել և խնդրել է իրեն «հորինող» անվանել[6]։ Այնուամենայնիվ, նրա գրքերը մեծապես տարածված են և հաճախ են բեսթսելլերներ դարձել։

Մատենագրություն խմբագրել

 
Արթուր Հեյլիի գրքերից մեկի ռուսերեն հրատարակության շապիկը
  • Աղետի եզրին (Runway Zero-Eight), 1958
  • Վերջնական ախտորոշում (The Final Diagnosis), 1959
  • Բարձր վայրերում (In High Places), 1960
  • Հյուրանոց (Hotel), 1965
  • Օդանավակայան (Airport), 1968
  • Անիվներ (Wheels), 1971
  • Մանրադրամներ (The Moneychangers), 1975
  • Գերլիցքավորում (Overload), 1979
  • Ուժեղ դեղամիջոց (Strong Medicine), 1984
  • Երեկոյան նորություններ (The Evening News), 1990
  • Դետեկտիվ (Detective), 1997

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118544942 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/1477599/Arthur-Hailey.html
  6. 6,0 6,1 6,2 Карамаев

Արտաքին հղումներ խմբագրել

  • Сергей Карамаев (01:30, 27 ноября 2004). «Изнанка производства как рецепт успеха». Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.