«Երգ» (ռուս.՝ «Песня»), Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի տեսարժան վայրերից մեկը, որը 1958 թվականին տեղադրվել է Ցվետնոյ բուլվարում՝ մինչ այդ մասնակցելով բազմաթիվ ցուցահանդեսների։ Սոցիալիստական ռեալիզմի վառ օրինակ է[1]։

Picto infobox architecture.png
«Երգ»
Կոորդինատներ55°46′08″ հս․ լ. 37°37′19″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1958
Շինության ձևըԱրձանախումբ
Կառուցել էՄիխայիլ Բաբուրին
Ներկա վիճակըԿանգուն

ՊատմությունԽմբագրել

«Երգ» բրոնզաձույլ քանդակը բացվել է Ցվետնոյ բուլվարում 1958 թվականին։ Հուշարձանը բազմիցս հայտնվել է ցուցահանդեսներում ինչպես հեղինակի՝ Միխայիլ Ֆեոդորովիչ Բաբուրինի հայրենիքում, այնպես էլ արտասահմանում[2]։ Հորինվածքի հեղինակը պագևատրվել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալով, որը ակադեմիայի բարձրագույն պարգևն էր[1]։ Բրյուսելի 1958 թվականի համաշխարհային ցուցահանդեսում «Երգը» ցուցադրելու համար Բաբուրինը կրկին ստացավ բարձրագույն հարգի մեդալ[1]։

ՆկարագրությունԽմբագրել

Երեք երիտասարդ ամրակազմ գեղջկուհիները, որոնք պատկերված են ամբողջ հասակով, խոտհնձից վերադառնում են տուն, ինչի մասին վկայում են ուսերին դրված գործիքները։ Ճանապարհն արագ անցնելու նպատակով, մոռանալով ծանր աշխատանքային օրվա մասին, աղջիկները երգում են, հնարավոր է, սիրված երգերից մեկը։ Նրանք հագնված են 20-րդ դարի կեսերին շատ բնորոշ. նրանց հագուստն ազատ է, շրջազգեստների փեշերը հանգույց են կապված[1]։ Շնորհիվ այն բանի, որ հերոսուհիները տեղավորվել են ծառերի հովանու տակ, տպավորություն է ստեղծվում, որ նրանք կանգ են առել հանգստանալու[2]։ Քանդակը բավական չխնամված տեսք ունի, և իր հորինվածքի շնորհիվ լավ նյութ է ծառայում լուսանկարելու համար[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Памятник «Песня»»։ Информационный портал 2do2go։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-26-ին։ Վերցված է 2015-07-25 
  2. 2,0 2,1 «"Песня" на Цветном бульваре»։ Культурный туризм։ Վերցված է 2015-07-25