Այս հոդվածը Երասխ կայարանի մասին է: Գյուղի մասին՝ Երասխ

Երասխ կայարան
Հղումը Վիքիպահեստում

Երասխ, հայկական երկաթուղու կայարան, որը գտնվում է Արաքս գետի ձախ ափին՝ Արարատի մարզի Երասխ գյուղում։

ժամանակացույց

խմբագրել
Էլեկտրական գնացքի համարը Երթուղի Երթուղու

հաճախականությունը

Երասխից մեկնելու և ժամանելու ժամանակը
6512/6511 Երասխ - Երևան Ամեն օր 6:30

Այս էլեկտրական գնացքներից բացի դեպի կայարան այլ մշտական շարժ չկա. գծի երկայնքով բեռնափոխադրումներն ավարտվում են Արարատ կայարանում։ Կայարանը Հայաստանում տեղակայված վերջին կայարանն է։ Երկաթգծի շարունակությունն անցնում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, որի հետ երկաթուղային հաղորդակցությունը ընդհատվել է 1989 թվականի նոյեմբերին՝ Արցախյան հակամարտության հետևանքով։ Այժմ կայարանը փակուղի է, քանի որ ապամոնտաժվել է Երասխ - Վելիդաղ - Շարուր հատվածը։

2016 թվականին իրականացվել է Հայաստանի երկաթուղով Եվրապա-Իրան առաջին մուլտիմոդալ բեռնափոխադրումը, որտեղ օգտագործվել է «Երասխ» կայարանը։ Ջրային ճանապարհով 2 կոնտեյներ տեղափոխվել է Փոթի, որտեղից երկաթուղով «Երասխ» կայարան, այնտեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան[1][2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ».
  2. «Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են ստեղծել նոր միջազգային տրանսպորտային ուղի».

Արտաքին հղումներ

խմբագրել